Որ, թե շաղկապների բազմագործառութային դերը արևելահայերենում

Authors

  • Աննա Աբաջյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.045

Keywords:

համադասական և ստորադասական շաղկապներ, բաղադրյալ շաղկապ, կրկնադիր, զուգադիր, մենադիր շաղկապներ, խոսքիմասային տարարժեքություն, ոճական գունավորում

Abstract

Ար­դի հա­յե­րե­նի որ, թե շաղ­կապ­նե­րը ի­րենց գոր­ծա­ծութ­յան հա­ճա­խա­կա­նութ­յամբ, այլ խոս­քի մա­սեր կազ­մե­լու ու­նա­կութ­յամբ, ա­մե­նա­տար­բեր հա­րա­բե­րութ­յուն­ներ ար­տա­հայ­տե­լու, ի­րենց մի­ջո­ցով խոս­քի­մա­սա­յին տա­րար­ժե­քութ­յուն ու­նե­ցող բա­ռե­րի խոս­քի­մա­սա­յին պատ­կա­նե­լութ­յու­նը տվյալ նա­խա­դա­սութ­յան մեջ ճշտե­լու, ներ­խոս­քի­մա­սա­յին տե­սակ ա­ռանձ­նաց­նե­լու, ի­մաս­տա­յին նրբե­րանգ­ներ դրսևո­րե­լու օժտ­վա­ծութ­յամբ և ճկու­նութ­յամբ, խոս­քի ո­ճա­վո­րում ար­տա­հայ­տե­լու յու­րա­հատ­կութ­յամբ բա­ցա­ռիկ տեղ են գրա­վում ար­ևե­լա­հա­յե­րե­նում:

Վս­տա­հա­բար կա­րող ենք փաս­տել, որ ժա­մա­նա­կա­կից հա­յե­րե­նում շաղ­կապ­նե­րի թվի ա­ճը գե­րա­զան­ցա­պես պայ­մա­նա­վոր­ված է որ, թե-ով հա­րադ­րա­վոր շաղ­կապ­նե­րի կազ­մութ­յամբ, ո­րոնք շատ կար­ևոր են նաև ո­ճա­կան կի­րա­ռութ­յուն­նե­րի լայն հնա­րա­վո­րութ­յուն­ներ ըն­ձե­ռե­լու ա­ռու­մով: Այս գոր­ծըն­թա­ցում հատ­կա­պես մեծ է ա­ռօր­յա-խո­սակ­ցա­կան լեզ­վի, բար­բառ­նե­րի, ինչ­պես նաև օ­տար լե­զու­նե­րի, թարգ­մա­նա­կան գրա­կա­նութ­յան ազ­դե­ցութ­յու­նը:

Author Biography

Աննա Աբաջյան, Երևանի պետական համալսարան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

References

Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965:

Մ. Աբեղյան, Աշխարհաբարի շարահիւսութիւն, Վաղարշապատ, 1912։

Ս. Աբրահամյան, Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերակա¬նա¬կան հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Եր., 1965:

Ա. Այտընեան, Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, Վիեննա, 1866:

Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. Գ, Եր., 1977:

Գ. Գարեգինյան, Շաղկապները ժամանակակից հայերենում, Եր., 1963:

Ա. Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն. Ձևաբանություն, Եր., 2004:

Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Եր., 1974:

Downloads

Published

2022-12-23

How to Cite

Աբաջյան Ա. (2022). Որ, թե շաղկապների բազմագործառութային դերը արևելահայերենում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 2, 45–56. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.045

Most read articles by the same author(s)