Գրաբարի եզրույթների առանձնահատկությունները և նրանց դրսևորումները արդի արևելահայերենի եզրույթային համակարգում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.005Keywords:
բառ-եզրույթ, եզրույթ, բազմիմաստություն, համանունություն, հոմանշություն, տարարժեքություն, բառիմաստ, խոսքիմասային իմաստ, ոճական արժեք, գրաբար, արևելահայերենAbstract
Սույն ուսումնասիրությունը նվիրված է գրաբարի եզրույթների և բառ-եզրույթների ձևավորման քննությանը և դրանց դրսևորումներին արդի արևելահայերենի եզրույթային համակարգում: Քննվում է այն հենքը, որի միջոցով բառը դառնում է եզրույթ կամ բառ-եզրույթ: Կատարված հետազոտության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ եզրույթների և բառ-եզրույթների ձևավորմանը գրաբարում նպաստում են դրանց հետևյալ հատկանիշները.
1) բազմիմաստությունը՝ բառագիտական մակարդակում. բառերը իրենց իմաստներից յուրաքանչյուրի հենքով դառնում են որևէ բնագավառ ներկայացնող ենթակառույցի՝ մանրահամակարգի միավոր,
2) համանունությունը, որով տվյալ բառը ձևավորում է այդ հասկացությունը արտահայտող տարբեր բառ-եզրույթներ,
3) հոմանշությունը՝ պայմանավորված նրանով, որ տվյալ իմաստով յուրաքանչյուր ենթաշերտի միավոր բազմիմաստ է նաև իբրև եզրույթ կամ բառ-եզրույթ:
Սա անքակտելիորեն փոխկապակցված մի շղթա է, որի յուրաքանչյուր բաղադրիչ ունի բառիմաստ, եզրույթային իմաստ՝ տվյալ բառիմաստի հենքով, դրսևորում է տարարժեքություն՝ խոսքիմասային հենքով, ունի ոճական արժեք, որով վերոհիշյալ հատկանիշներին գումարվում են նաև մատենագրի գրչի լեզվաոճական յուրահատկությունները: Գրաբարյան բառ-եզրույթներն ու եզրույթներն էլ դարձել են այն առանցքային հենքը, որի վրա ձևավորվել, զարգացել և շարունակում է զարգանալ արդի արևելահայերենի եզրույթային համակարգը:
References
Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր., 1964, էջ 333-334:
Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Եր., 1975, էջ 292:
Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան, Եր., 2003, էջ 110:
Բառերի մեկնությունները տրված են ըստ Ռ. Ղազարեանի «Գրաբարի բառարանի» (հ. Ա, Եր., 2000, հ. Բ, Եր., 2000):
Ա. Սուքիասյան, Հայերենի հոմանիշների բառարան, Եր., 2003, էջ 831:
Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Եր., 2003, էջ 34:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.