Հ.-ե. *(a)u̯(e)- «ճիշտ, հավատարիմ» արմատից սերված հայերեն մի քանի բառերի ստուգաբանություն

Authors

  • Հովհաննես Զաքարյան «Տաթև» գիտակրթական համալիր

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.029

Keywords:

հայոց լեզու, հ.-ե. նախալեզու, արմատային տարբերակներ, սկզբնահնչյուն, աճական, ձայնդարձ, ածանց, սահող s, *ṷ ձայնորդ, փոխառություն

Abstract

Հոդվածը նվիրված է հ.-ե. *(a)u̯(e)- «ճիշտ, հավատարիմ» պարզական արմատից անմիջականորեն սերված մի շարք այնպիսի բառերի կամ արմատների ստուգաբանությանը, որոնք գրային հայերենում սկսվում են վ- կամ (հ)աւ- հնչյուն(ներ)ով։ Ստուգաբանությունները կատարված են հնչյունական, բառակազմական, իմաստային վերլուծությունների հիման վրա, ներքին ու արտաքին վերականգնումների և պամահամեմատական հետազոտության եղանակների կիրառմամբ։ Օգտագործված են ինչպես հանրահայտ ստուգաբանական բառարաններում ու հետազոտություններում, այնպես էլ հայերենի բարբառային բառարաններում ընդգրկված նյութեր։

Հայերենագիտության մեջ ընդունված է այն կարծիքը, թե հայերենի վ- սկզբնահնչյունով բառերը բնիկ չեն՝ բացառությամբ մեկ տասնյակ բառերի, որոնք համարվում են կանոնից շեղումներ։ Սույն հոդվածում, սակայն, բացահայտված է վ- սկզբնահնչյունով բնիկ հայերեն բառերի ծագման օրինաչափությունը, որի հիման վրա կատարված են նոր ստուգաբանություններ։ Հոդվածի շրջանակներում առաջարկված են հետևյալ բառերի նոր ստուգաբանությունները. վավեր, վստահ, հաւատ, հավաստ, հաւասար, ապաւէն։ Այս նոր ստուգաբանություններն էլ հենց հեղինակի ներդրումն են։

Author Biography

Հովհաննես Զաքարյան, «Տաթև» գիտակրթական համալիր

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Տաթև» գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար

References

Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, հ. 1։ Երևան։ Հայպետհրատ։ 1940։ 357 էջ։

Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հհ. 1-4։ Երևան։ ԵՊՀ հրատ.։ 1971-1979։ 2705 էջ։

Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6։ Երևան։ ՀԳԱ հրատ.։ 1971։ 846 էջ։

Զաքարյան Հ., Հայերենի վ- սկզբնահնչյունի հնդեվրոպական ծագման մասին // «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության արդի խնդիրներ» (գիտական հոդվածների ժողովածու)։ Երևան։ «Գիտություն»։ 2019։ Էջեր 34-45։

Զաքարյան Հ., Հ.-ե. *(a)u̯(e)- արմատից սերված հայերեն մի քանի բառերի ստուգաբանություն // «Հայերենագիտական առցանց գիտաժողով», ՀԳԱ ԼԻ։ Երևան։ 2021 / http://language.sci.am/sites/default/files/zakaryan_hovhannes_0.pdf (դիտվել է 21.07.2023)։

Հայոց լեզվի բարբառային բառարան, հհ. Ա-Է։ Երևան։ «Գիտություն»։ 2001-2012։ 2792 էջ։

Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հհ. 1-4։ Երևան։ ՀՍՍՌ պետ. հրատ.։ 1944-1945։ 2409 էջ։

Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան։ Երևան։ ՀԳԱ հրատ.։ 1987։ 748 էջ։

Ջահուկյան Գ., Հայ – իրանական լեզվական զուգադիպումներ // Պատմա-բանասիրական հանդես։ Հ. 2։ 1995։ Էջեր 183-186։

Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան։ Երևան։ «Ասողիկ»։ 2010։ 820 էջ։

Nikolaev S., Database of Indo-European etymology / http://starling.rinet.ru/cgi-bin/response.cgi?root=config&morpho=0&basename=dataiepiet&first (դիտվել է 24.09.2023)։

Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch. Bern-Mün¬chen, 1959 / http://dnghu.org/indoeuropean.html (դիտվել է 24.09.2023)։

Wiktionary / https://en.wiktionary.org/wiki (դիտվել է 30.01.2024)։

Викисловарь / https://ru.wiktionary.org/wiki (դիտվել է 30.01.2024)։

Downloads

Published

2024-06-18

How to Cite

Զաքարյան Հ. (2024). Հ.-ե. *(a)u̯(e)- «ճիշտ, հավատարիմ» արմատից սերված հայերեն մի քանի բառերի ստուգաբանություն. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 29–36. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.029