Կրկնասեռության իմաստային-քերականական հիմունքները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.037Keywords:
սեռային տեղաշարժեր, կրկնասեռություն, բառիմաստ, իմաստափոխական կրկնասեռություն, խնդրառական կրկնասեռություն, գործառական կրկնասեռություն, գործողության ներքին խնդրառություն, փոխաբերություն, համանունություն, լծորդության փոփոխությունAbstract
Հայ լեզվաբանության մեջ հաճախ է անդրադարձ եղել բայ խոսքի մասի համակարգում սեռային տեղաշարժերի և կրկնասեռության խնդրին։ Քննվել ու քննարկվել են երևույթի պատմական զարգացման հիմնահարցերը, փորձեր են արվել դասակարգելու ձևավորման ու զարգացման ուղղությունները՝ հաճախ ընդլայնելով կամ նեղացնելով հասկացության բովանդակությունն ու ձևավորման հնարավորությունները։ Հարցի վերաբերյալ իրապես ստեղծվել է հարուստ գրականություն։ Սակայն տակավին տարակարծություններ կան ոչ միայն արդեն իսկ հաճախ քննարկված հարցերի, այլև բայասեռի քերականական կարգի ենթակարգերի տարատեսակ դրսևորումների, դրանց փոխհարաբերության, ձևաբանական և շարահյուսական մակարդակներում կրկնասեռության արտահայտության յուրահատկությունների ևնի վերաբերյալ։ Մեր հոդվածը վերաբերում է սեռային տեղաշարժերի և կրկնասեռության ձևավորման հիմունքներին․ հարցը ուսումնասիրվում է համաժամանակյա, մասամբ՝ տարժամանակյա հայեցակետերով։ Ըստ առաջացման հիմունքների՝ առանձնացվում են կրկնասեռության երեք տարատեսակ՝ իմաստային կրկնասեռություն, խնդրառական կրկնասեռություն և գործառական կրկնասեռություն։ Հատուկ անդրադարձ է կատարվում կրկնասեռություն հասկացության սահմանների ճշգրտմանը, և առանձնացվում է ենթակարգային հարաբերության այն դրսևորումները (գործողության ներքին խնդրառություն, բառի եզակի փոխաբերական գործածություն, համանունություն ևն), որոնք առնչակից են, բայց չեն նույնանում կամ չպետք է նույնացվեն կրկնասեռության հետ։
References
Զաքյան Հ․, Արդի հայերենի կրկնասեռ բայերը, Եր․, 2019։
Աբրահամյան Ա․, Բայը ժամանակակից հայերենում, էջ 706-716։
Աբրահամյան Ա․, Բայը ժամանակակից հայերենում, էջ 679։
Բարսեղյան Հ․, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, էջ 131։
«Ժամանակակից հայոց լեզու», հ․ 2, էջ 306։
Սաֆարյան Տ․, Հայերենի կրկնասեռ բայերը, Եր․, 2013, էջ 66։
Բադիկյան Խ․, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն, էջ 142։ Սաֆարյան Տ․, Հայերենի կրկնասեռ բայերը, Եր․, 2013, էջ 56-64։
Ասատրյան Մ․, Բայի սեռերը ժամանակակից հայերենում, Եր․, 1959, էջ 119։
Սարգսյան Լ․, Բայերի սեռային անցումները արդի արևելահայերենում//Բանբեր Երևանի համալսարանի, Եր․, 2014, թիվ 3, էջ 45-54:
Մուրվալյան Ա․, Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն, Եր․, 1959, էջ 241-244:
Թելյան Լ․, «Բացարձակ աներևույթի» գնահատման շուրջ//Արդի հայերենի քերականության հարցեր, Եր․, 2016, էջ 23-43:
Մալխասյան Ս., Հայերենի բացատրական բառարան, հ․ 1-4, Եր․, 2010։
«Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարան, հ․ 1-4, 1 Եր․, 979-1981։
«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հ․ 3, Եր., 1974։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.