Արդի արևելահայերենի բառապաշարի հարստացումը ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում չվկայված բառերի

Authors

  • Նաիրա Պարոնյան Երևանի պետական համալսարան
  • Սուսաննա Գրիգորյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.050

Keywords:

բառապաշար, իմաստային դաշտ, արմատական բառեր, փոխառություն, բառաստեղծում, նորակազմություն, արևելահայերեն, ստուգաբանություն, եզրույթ, քերականություն

Abstract

Ինչպես հայտնի է, լեզվի  բաղադրիչներից ամենազգայունը բառապաշարն է, որն անմիջականորեն արտահայտում է հասարակական կյանքում կատարվող փոփոխությունները:  Հայերենի բառապաշարը անընդհատ ենթարկվել է փոփոխության, համալրվել  բազմաթիվ նորակազմ  բառերով  ու կապակցություններով, որոնք կարիք ունեն հանգամանալից քննության: Կան բառեր, որոնք սկզբից ցայսօր կենդանի են մնացել և պահպանել են իրենց հիմնական նշանակությունները: Կան այնպիսիք, որոնք մնացել են կենդանի, սակայն ստացել են նոր իմաստներ: Լ․ Հովհաննիսյանի «Գրաբարի բառարան, Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր»-ում  և արդի հայերենի բացատրական  բառարաններում վկայված բառանյութի  համեմատությամբ  փորձել ենք ցույց տալ  գրաբարի բառապաշարի  մեջ կատարված տեղաշարժերն ու փոփոխությունները, բառապաշարային որոշ յուրահատկություններ:

Յուրաքանչյուր լեզվի հարստությունը  պայմանավորված է  նրա բառապաշարի հարստությամբ, որը  ներառում է զանազան բառաշերտեր, որոնք էլ իրենց բառամթերքով  ու գործառությամբ առանձնանում են և ինքնուրույն խմբեր կազմում։  Մենք առանձնացրել  ենք իմաստային տարբեր դաշտերի պատկանող բառեր,  կատարել դրանց  քննությունը՝   ներկայացնելով  այդ  խմբերում  ընդգրկված  արմատական բառերի  ստուգաբանությունը: Հիմնվելով բառարանների վիճակագրական տվյալների վրա՝ պարզ է դառնում,  որ տարբեր թեմատիկ խմբերում ներառված որոշ բառեր, որոնք որպես բառային միավորներ  արձանագրված են  բառարաններում,   աչքի են ընկնում  իրենց պասիվ գործածությամբ, գործառապես կենսունակ չեն, կիրառապես և քանակապես զիջում են մյուսներին,     սակայն  չի բացառվում, որ դրանք ևս կարող են հետագայում համալրել  լեզվի կենսունակ  բառապաշարը:

Author Biographies

Նաիրա Պարոնյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

Սուսաննա Գրիգորյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

References

Ա․Աբրահամյան, Մի քանի դիտողություններ ժամանակակից հայերենի բառային նորաբանությունների վերաբերյալ, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր․, 1970, հ․ 12, էջ 36։

Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976:

Հ. Աճառեան, Հայերէն նոր բառեր հին մատենագրութեան մէջ, Վենետիկ, 1922:

Հ. Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Եր., 1926:

Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Վենետիկ, 1865:

Գ. Աւետիքեան, Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան, հ. 1, Եր., 1979, հ. 2, Եր., 1981:

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Եր., 1969:

Լ. Խաչատրյան, Գրաբարի տարարժեք բառերի բացատրական բառարան, Եր., 1998, էջ 5:

Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան. ձևաբանորեն տարարժեք բառեր, Եր., 2003:

Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան, Եր., 2003, էջ 6:

Լ. Հովհաննիսյան, Գրաբարի բառարան. Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Եր., 2010:

Ռ. Ղազարյան, Բուսանունների հայերեն-լատիներն-ռուսերեն-անգլերեն- ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Եր., 1981, էջ 84)։

Ռ. Ղազարյան, Գրաբարի բառարան, Եր., 2000:

Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Նորայայտ բառեր գրաբարում, Եր., 2007:

Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Եր., 1944:

Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Եր., 1989, էջ 136:

Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010:

Հ․ Օհանյան, Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Եր., 1982, էջ 98։

Downloads

Published

2024-06-18

How to Cite

Պարոնյան Ն., & Գրիգորյան Ս. (2024). Արդի արևելահայերենի բառապաշարի հարստացումը ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում չվկայված բառերի. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 50–60. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.050