Գրաբարի հնչյունական և բառապաշարային որոշ իրողություններ հայերենի բարբառներում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.061Keywords:
գրաբար, հայերենի տարածքային տարբերակ, բարբառ, հնչյունական համակարգ, բառապաշար, աձևություններAbstract
Հոդվածում ներկայացված են հայերենի բարբառների լեզվական հարստության աղբյուրները, հնչյունական, բառապաշարային և քերականական առնչությունները գրաբարի հետ։ Հին գրական հայերենը բառապաշարային ազդեցություններով էական դեր է ունեցել միջին ու նոր գրական լեզուների կազմավորման ու զարգացման, բարբառային բառապաշարի համալրման համար։
Առաջադրված և բացահայտված են մի քանի հիմնական հարցեր՝ 1) գրաբարյան հիմք ունեցող հնչյունափոխական տարբեր դրսևորումներ, 2) բառի անհնչյունափոխ ձևի պահպանման դեպքեր, 3) հնչյունական և բառային զուգաձևությունների առաջացման առանձնահատկություններ, 4) գրական լեզվի բառային կազմում չընդգրկված, սակայն բարբառներում պահպանված պահպանված բառեր ու արտահայտություններ, 5) բնիկ հայերեն բառարմատների առանձին կիրառություններ և այլն։
Ուսումնասիրությամբ պարզել ենք, որ հայերենի բարբառները պատմական զարգացման ընթացքում գրաբարի լեզվական հիմքի վրա համալրվել ու հարստացել են հնչյունական, բառապաշարային և քերականական տարբեր միջոցներով։ Գրական լեզվի բառային կազմից դուրս մնացած, սակայն բարբառներում պահպանված բառաձևերը՝ հին և նոր իմաստներով, օգնում են լեզվական որոշ հարցեր բացահայտելուն, ինչպես նաև ստուգաբանական ճշգրտումներ կատարելուն։
References
Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, ԵՊՀ հրատ., Եր., 1926։ nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&dt=HY_HY&query=
Առաքելեան Վ,, Գրաբարի քերականութիւն, «Վիամիր» հրատ., Եր. , 2010։
Արամ Հայկազ, Մոռացված էջեր, հատոր Ե, Եր., 2014։
Բաղրամյան Ռ., Ձայնավորների ներդաշնակության օրենքը բարբառներում, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», N 12, Եր., 1964։
Բաղրամյան Ռ., Բաղաձայնների փոփոխությունները բարբառներում (ուրվագիծ), «Լրաբեր», N 1, Եր., 1967։
Թուրշյան Հ., Բառարան Վանի բարբառի, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Եր., 2018։
Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, ԵՊՀ հրատ., Երեւան, 2001։
Հանեյան Ա., Տիգրանակերտի բարբառը, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1978։
Միքայելյան Ժ., Վասպուրականի խոսվածքների քմային ձայնավորները, Եր., 2009։
Մուրադյան Հ., Գրիգորյան Ա., Կոստանդյան Դ., Հանեյան Ա., Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագիր, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1977:
Պետրոսյան Հ., Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատ., Եր., 1987։
Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1972:
Margosyan M., Gavur Mahallesi, «Aras», Istambul, 2013.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.