«Մարդկություն» հասկացույթի բնիկ բառային միավորները Ուխտանես Եպիսկոպոսի «Պատմութիւն հայոց» գրքում

Authors

  • Նարինե Դիլբարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.070

Keywords:

Ուխտանես եպիսկոպոս, «Պատմութիւն Հայոց», հին հայերեն, մարդկություն հասկացույթ, բնիկ բառեր, փոխառություններ, տարաժամանակյա քննություն,, հնաբանություններ, եզրույթ

Abstract

Ուխտանես եպիսկոպոսի «Պատնութիւն Հայոց» գրքում վկայված են մարդկություն հասկացույթի  հին հայերենի գրեթե բոլոր հիմնաբառերը, որոնց ստուգաբանական և իմաստաբանական հետազոտությունն ապացուցում է, որ մարդկություն հասկացույթ նշանակող բոլոր առաջնային միավորները հայերենում գերազանցապես բնիկ են եղել։ Դրանց տարաժամանակյա  քննությունն ապացուցում է, որ դրանք համագործածական են գրական հայերենի բոլոր փուլերում, բարբառներում և խոսվածքներում, գալիս են նախալեզվից և ունեն հազարամյակների պատմություն։ Հին հայերը, առանձնանալով հնդեվրոպական միասնությունից, արդեն ունեցել են բարձր զարգացած հասարակական կյանք՝ իր հստակ աստիճանակարգությամբ, խորքային հարաբերություններով, ազգակցական, բարեկամական և մասնագիտական բազմազան ենթահամակարգերով, որոնց անվանումները հնդեվրոպական են, փոխառություններն այստեղ սակավաթիվ են, հիմնականում դիպվածաբար։

             Մարդկություն/մարդ հասկացույթի բառերը հայերենի պատմության ընթացքում սակավ փոփոխություններ են կրել, դրանք կայուն միավորներ են․ վկայված փոփոխությունները վերաբերում են որոշ բառերի հիմնական բառաֆոնդից դուրս մղվելուն, այսինքն՝ հնաբանություններ դառնալուն։ Միաժամանակ ունենք նաև իմաստի ընդլայնման դեպքեր, երբ մարդ հասկացույթի շատ բառեր, իրենց հիմնական նշանակությանը զուգահեռ, ձեռք են բերել հարգական կամ մտերմական դիմելաձևերի կիրառություն: Որոշ միավորներ ձեռք են բերել ակնհայտ եզրույթային իմաստ`հարստացնելով արդի հայերենի բառապաշարը։

Author Biography

Նարինե Դիլբարյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

References

․ Մատենագիրք Հայոց, ԺԵ․ հատոր, Ժ․ դար, գիրք Բ․, էջ 441-445։

․ Լ. Շ. Հովհաննիսյան, Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն (I մաս), Եր., 2008։

․ Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի,Վենետիկ, 1836, հ. 1, հ․2։

․ Հրաչեայ Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Եր․, 1926, հ․1-4։

․ Էդ․ Աղայան, Արդի արևելահայերենի բացատրական բառարան, Եր․, 1976;

․Ստ․ Մալխասեանց, Հայերենի բացատրական բառարան, Եր․, 1944, հ․ 2։

․ Գ․ Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր․, 2010։

․ Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Եր., 2009։

Downloads

Published

2024-06-18

How to Cite

Դիլբարյան Ն. (2024). «Մարդկություն» հասկացույթի բնիկ բառային միավորները Ուխտանես Եպիսկոպոսի «Պատմութիւն հայոց» գրքում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 70–82. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.070

Most read articles by the same author(s)