Սիրարփի Կարապետյան Ծիսական առարկաների հինհայերենյան անվանումների բառակազմական կաղապարները

Authors

  • Սիրարփի Կարապետյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.083

Keywords:

եզրույթ, ծիսական իմաստ, քրիստոնեություն, գոյական, ածական, բարդ, ածանցավոր, իմաստային, բառային կազմ, հնչյունափոխություն

Abstract

Հայ եկեղեցական  մշակույթը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքի գրեթե բոլոր բնագավառների համար և շոշափում է հասարակական գիտակցության բոլոր ձևերը՝ բարոյագիտություն, փիլիսոփայություն, գրականություն, պատմագրություն և այլն: Հին և Նոր Կտակարանների թարգմանությունները, որոնք  տվեցին այդ բազմապիսի բնագավառների հայալեզու եզրույթներն ու հայերեն ճկուն արտահայտչաձևերը, իրենց հերթին նպաստեցին ինքնուրույն և թարգմանական գրականության հետագա զարգացմանը:

Սույն հոդվածում անդրադարձ է արվում ծիսական առարկաների հինհայերենյան անվանումներին, դրանց կաղապարների զարգացմանը հայերենում: Ծիսական իմաստ արտահայտող բառերի քննությունը հետաքրքիր է ոչ միայն լեզվաբանական տեսակետից, այլև պատմական, ազգագրական և մշակութային առումներով: Քննության առնված ծիսական բոլոր եզրույթները կազմությամբ բաղադրյալ բառեր են՝ բարդ և ածանցավոր:

Հայտնի է, որ հայերենն աչքի է ընկնում բառակազմական ճկունությամբ և լայն հնարավորություններով, իսկ ծիսական բովանդակության բառերը հիմնականում բառակազմական տեսանկյունից արդյունավետ են. ունեն կապակցելիական մեծ հնարավորություններ: Ծիսական առարկաները եղել են մարդկային մշակույթի և հոգևոր կյանքի անբաժանելի մասը հազարամյակների ընթացքում: Դրանք ծառայում են ոչ միայն որպես ծիսական արարողությունների գործիքներ, այլև խորհրդանիշներ, որոնք կրում են խորը իմաստներ և կապում անհատներին իրենց համոզմունքներին ու ավանդույթներին: Շատերի համար ծիսական առարկաները ներկայացնում են անձնական կապեր հավատքի և ինքնության հետ: Նրանք ծառայում են իբրև հիշեցումներ մարդու արմատների և արժեքների մասին՝ կարիքի մեջ տրամադրելով մխիթարություն և առաջնորդություն: Դրանք կարող են փոխանցվել նաև սերնդեսերունդ՝ պահպանելով և ամրապնդելով ընտանեկան ավանդույթներն ու հավատալիքները:

Author Biography

Սիրարփի Կարապետյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ

References

Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան (ՀԱԲ), Երևան 1926:

Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 1, Երևան 1940:

Առձեռն բառարան հայկազնեան լեզուի(ԱԲ), Վենետիկ, 1865:

Ասլանյան Ս., Ակնարկներ ժամանակակից հայոց լեզվի բառագիտության և տերմինաբանության, Երևան 1982:

Աւետիքեան Գ., Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան (ՆՀԲ), հ. 1, Երևան 1979, հ. 2, Երևան, 1981:

Բարսեղյան Հ. , Հայերեն ուղղագրական-ուղղախոսական- եզրաբանական բառարան, Երևան 1973:

Գյուրջինյան Դ., Կրոնաեկեղեցական լեզվական միավորների քննություն, Ս. Էջմիածին, 2002:

Գյուրջինյան Դ., Հայերենի բառակազմորեն «ամուլ» բուսանունների մասին, Բանբեր Երևանի համալսարանի, Երան, 2000:

Խաչատրյան Լ., Գրաբարի բացատրական բառարան. Ձևաբանորեն տարարժեք բառեր, Երևան, 2003:

Կարապետեան Ս., Ծիսական առարկաների հինհայերէնեան անուանումները՝ որպէս հայերէնի բառային կազմի հարստացման աղբիւր, «Էջմիածին» 2023, Երևան, 2003:

Համաբարբառ գրաբար Աստուածաշնչի, Երևան, 2012, (ՀԳԱ):

Հովհաննիսյան Լ., Գրաբարի բառարան. Նոր հայկազյան բառարանում չվկայված բառեր, Երևան, 2010:

Հովսեփյան Լ., Գրաբարի բառակազմությունը, Երևան 1987, էջ 299:

Ղազարեան Ռ. , Աւետիսեան Հ., Նորայայտ բառեր գրաբարում, Երևան, 2007:

Ղազարեան Ռ. , Գրաբարի հոմանիշների բառարան, Երևան, 2006:

Ղազարեան Ռ., Գրաբարի բառարան (ԳԲ), Երևան, 2000:

Ղազարեան Ռ., Գրաբարի դարձուածաբանական բառարան, Երևան, 2012:

Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան (ՀԲԲ), Երևան 1944:

Մեսրոպյան Հ., Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի երկերի բառարան, Մոնրեալ, 2000:

Մեսրոպյան Հ., Կրոնաեկեղեցական բառապաշարը հայերենի բարբառներում, Երևան, 2016:

Չէպէյեան արքեպս. Ղեւոնդ, Ծիսական գիտելիքներ, Անթիլիաս-Լիբանան, 1986:

Պապիկյան Ս., Հայերենի կրոնաեկեղեցական բառապաշարը և նրա պատմական զարգացումը, Երևան, 2011:

Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010:

Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987:

Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Երևան 19Հնն82, էջ 114:

Օրմանեան արքեպս. Մ., Ծիսական բառարան(ԾԲ), Անթիլիաս-Լիբանան, 1979:

Downloads

Published

2024-06-18

How to Cite

Կարապետյան Ս. (2024). Սիրարփի Կարապետյան Ծիսական առարկաների հինհայերենյան անվանումների բառակազմական կաղապարները. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 83–93. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp2.083