Հոմանշությունը <<հագուստ>> իմաստաթեմատիկ խմբում

Authors

  • Լուսինե Ղամոյան ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.2.080

Keywords:

իմաստային թեմատիկ խումբ, հոմանիշ, համաժամանակյա, տարաժամանակյա, խոսքի մաս, բառակազմական կաղապար, երկանդամ, բազմանդամ

Abstract

«Հագուստ» իմաստաթեմատիկ խմբի հոմանիշ բառերը լեզվի մեջ առաջ են գալիս զանազան ճանապարհներով. հոմանշային շարքեր կարող են կազմվել գրական լեզվի երկու տարբերակներից, բարբառներից, գրաբարյան և միջինհայերենյան բառերից, նորակազմություններից և այլն: Այս հոմանիշները դասակարգվում և խմբավորվում են տարբեր չափանիշներով: Դրանց մեջ ամենաէականը իմաստաբանական չափանիշն է, որով որոշվում է այդ բառերի իմաստային նույնության կամ ընդհանրության, ինչպես և տարբերության աստիճանը: Հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործածվում են այդ հոմանիշները`  տարբերակում ենք «հագուստ» հասկացություն նշող հոմանիշների երկու խումբ` համաժամանակյա և տարժամանակյա: Հոմանշային շարքերի անդամները պատկանում են տարբեր խոսքի մասերի և ունեն բառակազմական տարբեր կաղապարներ, իսկ քանակական տեսակետից երկանդամ են և բազմանդամ:

         «Հագուստ» իմաստային դաշտի հոմանիշների դերը չափազանց մեծ է լեզվի բառապաշարի, ոճական միջոցների հարստացման և խոսքի մշակույթի զարգացման գործընթացում:

Author Biography

Լուսինե Ղամոյան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Downloads

Published

2021-07-10

How to Cite

Ղամոյան Լ. (2021). Հոմանշությունը <<հագուստ>> իմաստաթեմատիկ խմբում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 12(2 (35), 80–88. https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.2.080

Issue

Section

Լեզվաբանություն