Հեղինակային ինքնադիմանկարը Հակոբ Մնձուրու երկու պատմվածքներում

Authors

  • Արծրուն Ավագյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.003

Keywords:

Մնձուրի, բանաստեղծ, ինքնակենսագրական, գյուղ, արվեստաբան, հուշ, կենդանագրել, պատմվածք, գուլպա, փողկապ, փուռ, գրել, ժողովուրդ, գաղափար

Abstract

Հոդվածում առաջին անգամ անդրադարձ է կատարվում Հակոբ Մնձուրու երկու պատմվածքներին, որոնք մեր գրականագիտության կողմից երբևէ չեն ներկայացվել ընթերցողներին։

            Մնձուրին միշտ կրկնել է, որ իր կենսագրությունը իր գործերն են։ Եվ իրոք, նրա բոլոր պատմվածքներում ներկա, մասնակից կամ գործող անձ է ինքը՝ Մնձուրին։ Այդ իրողությունը հատկապես տեսանելի է քննարկվող երկու գործերում, որոնցից մեկը վերնագրված է <<Բանաստեղծը>>, իսկ մյուսը՝ <<Բանաստեղծը և դրամը>>։ Առաջինում գրողը ներկայացնում է <<դարեր առաջ ապրած>> բանաստեղծին, որն իրականում հենց ինքն է, և որի վկայությունն են այն բոլոր վերագրումներն ու պատկերները, որ նա ուղղում է առ այդ <<բանաստեղծը>>, բայց որոնք քաղված են հենց Մնձուրու պատմվածքներից։ Երկրորդ պատմվածքում գրողը ներկայացնում է մի <<դեպք>>՝ բանաստեղծ մարդու՝ փողոցում հինգ ոսկեդրամ գտնելուն, որը նա այդպես էլ չի կարողանում ծախսել, քանի որ հոգսերն ու կարիքներն անբավ են, և այդ դրամով ոչ մի խնդիր չէր լուծվելու։

            Մնձուրին երկու պատմվածքներում էլ բարձրացնում է մարդկային ազնվության և գեղեցիկի գաղափարներ՝ դրանցով ցույց տալով արվեստագետ և բարոյապես բարձր մարդու իսկական էությունը։

Author Biography

Արծրուն Ավագյան, Երևանի պետական համալսարան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

References

Հ․ Մնձուրի, Մենք, Անթիլիաս, 2018, էջ 268 (այսուհետ այս գրքից մեջբերումների էջերը կնշվեն շարադրանքում)։

Յակոբ Մնձուրի, Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 120-121։

Downloads

Published

2022-07-06

How to Cite

Ավագյան . Ա. (2022). Հեղինակային ինքնադիմանկարը Հակոբ Մնձուրու երկու պատմվածքներում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 13(2 (38), 3–10. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.2.003

Issue

Section

Գրականագիտություն