Ավանդույթի և նորի միջև սահմանայնության դրսևորումները Օրհան Փամուկի «Կարմրահեր կինը» վեպում

Authors

  • Լիլիթ Սեյրանյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.3.046

Keywords:

ավանդույթ, արդիականություն, Արևելք, Արևմուտք, կարմրահեր կին, Լիլիթի արքետիպ, սահմանայնություն, զարգացման մոդելներ

Abstract

Օրհան Փամուկի տեղծագործական համակարգի հիմքում Արևելքի և Արևմուտքի, ավանդույթի և նորի միջև երկխոսության հնարավորության խնդիրն է։ «Կարմրահեր կինը» վեպում դիտարկվում են զարգացման մոդելներ, որոնք բնորոշ են Արևմուտքին. ավանդույթի և մոդեռնիզմի պայքարում հաղթում է մոդեռնը (Էդիպի կերպարը) և Արևելքին. այս պայքարում հաղթում է ավանդույթը (Ռոստամի և Սոհրաբի, Իվան Ահեղի կերպարները): Վեպում երիտասարդ հերոսը կարմրահեր կնոջ հանդեպ խանդի և ազատության ցանկության պատճառով նախ «սպանում է հորը», ջրհորի խորքում անօգնական թողնելով՝ լքում է վիրավոր վարպետին, այնուհետև ինքն է սպանվում վարպետի՝ պապի կողմից դաստիարակված որդու ձեռքով։ Այսպիսով, սկզբում արդիականը հաղթում է ավանդույթին, բայց ավանդույթը, ի վերջո, «վրեժ է լուծում» արդիականից: Վեպի հեղինակը շեշտում է ավանդույթ-արդիականություն առնչության անկայուն սահմանին հաջորդ սերունդների երկարատև տատանումների հնարավորությունը:

Վեպի գաղափարագեղագիտական համակարգում սահմանայնության գեղարվեստական դրսևորումներն են հետևյալ խորհրդանիշներն ու պատկերները՝ Օնգյորեն բնակավայր իջնելը և բարձրանալը, նոճիները՝ հերոսների և աստղերի միջև, գերեզմանոցը, երկնքում փայլող և ընկնող աստղերը, ջրհորը, աչքերը, բուն, կարմիր գույնը: Ամենակարևոր սահմանային կերպարը կարմրահեր կինն է, որի հիմքում առասպելական Լիլիթի՝ Ադամի և Եվայի, Աստծո և Սատանայի միջև սահմանային արարածի արքետիպն է:  Նա պապի, վարպետի, հոր և որդու, այսինքն՝ սերունդների ճակատագրերի հանգուցակետում է: Վեպում Լիլիթի արքետիպին հակադրվում է Եվայի՝ տան օջախին և ավանդույթներին նվիրված կնոջ արքետիպը ՝ արտահայտված հերոսի մոր և կնոջ կերպարներով։

Կարմրահեր լինելը հերոսուհու ընտրություն է: Այս կինը քաղաքակրթական չափումով խորհրդանշում է Թուրքիայի Հանրապետությունը, որը կանգնած է Արևելքի և Արևմուտքի միջև ընտրության առջև: Ինչպես կարմրահեր կինը՝ որպես սահմանային կերպար, կարող էր միաժամանակ պատկանել մի քանի տղամարդկանց, այդպես և Թուրքիան կարող է լինել ինչպես Արևելք, այնպես էլ Արևմուտք: Գրողը քանիցս արտահայտել է իր դիրքորոշումը «հայրերի ու որդիների» խնդրի կապակցությամբ՝ այն լուծելու համար առաջարկելով հետևյալ բանաձևը՝ հիմնվելով օսմանյան ավանդույթի վրա, բացվել դեպի Եվրոպա։ Սա Թուրքիայի աշխարհաքաղաքական օրինաչափ դիրքորոշումն է, որն իր պատմության ընթացքում յուրացրել է այլ ժողովուրդների մշակութային ավանդույթները՝ ստանալով համադրական ինքնություն։

 

Author Biography

Լիլիթ Սեյրանյան, Երևանի պետական համալսարան

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն
շրջանի հայ գրականության բաժնի առաջատար գիտաշխատող

References

Օ.Փամուք, Կարմրահեր կինը, Երևան, «Անտարես» 2017:

Ни одна жизнь не достойна романа, Орхан Памук о современной Турции и противостоянии Востока и Запада, 24.02.2017, https://lenta.ru/articles/2017/02/24/pamuk/

Лекция нобелевского лауреата Орхана Памука в СПбГУ (20.02.2017), https://www.youtube.com/watch?v=pAWE20dCveI

Философская энциклопедия β, https://terme.ru/termin/kolodec.html

Э. Нойман, Великая Мать, https://www.rulit.me/books/velikaya-mat-read-551670-20.html

Колодец посвящения в Синтре, https://tury.club/sight/kolodec-posvyascheniya-v-sintre-20542

Антуан де Сент-Экзюпери, Планета людей, 1963.

V.Zingsem, Lilith, Adams erste Frau. 3. Auflage. Reclam, Leipzig 2005.

Литературный салон, Чтения, Н. Хафизова, Матрица женственности: архетипы Евы и Лилит, https://lit-salon.com/video/chtenija

Şahika Karaca, MY RED HAIR IS MY FREEDOM: IMAGE OF LILITH IN ORHAN PAMUK’S NOVEL, THE RED HAIRED WOMAN, https://dergipark.org.tr/tr/download/article-file/744837

Б.А. Базыма, Психология цвета: Теория и практика, Изд. Речь, 2005, Цветоведение, Язык цвета или символика, Лекция 8, http://mikhalkevich.narod.ru/kyrs/Cvetovedenie/main8.html,

https://studfile.net/preview/1825562/

Pauline Albenda, The "Queen of the Night" Plaque: A Revisit, Journal of the American Oriental Society, Vol. 125, No. 2 (Apr. - Jun., 2005), pp. 171-190, https://www.jstor.org/stable/20064325?seq=1#page_scan_tab_contents

Л.С. Баешко, А.Н.Гордиенко, А.Н.Гордиенко, Энциклопедия символов, Под редакцией к.и.н. О.В. Перзашкевича, М. Эксмо, 2007.

Downloads

Published

2022-12-08

How to Cite

Սեյրանյան Լ. . (2022). Ավանդույթի և նորի միջև սահմանայնության դրսևորումները Օրհան Փամուկի «Կարմրահեր կինը» վեպում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 13(3 (39), 46–57. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.13.3.046

Issue

Section

Գրականագիտություն