Ագաթանգեղոսի պատմության հայ միակամական եկեղեցու խմբագրությունը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.003Keywords:
Եզր կաթողիկոս, Ներսես Տայեցի, Զվարթնոց, Գրիգորի վարք, միակամական եկեղեցի, Հերակլ կայսր, Ագաթանգեղոսի խմբագրություն, Օքրիդայի ձեռագիրAbstract
VII դարի 30-ական թթ. Հերակլ կայսեր հռչակած դավանաբանական նոր քաղաքական կուրսը՝ միակամական վարդապետությունը, հասավ նաև Հայաստան Եզր և Ներսես կաթողիկոսների օրոք: Միայն թե հայ միակամական եկեղեցին ստեղծվեց ոչ թե հայ ավանդական եկեղեցուն զուգահեռ, ինչպես տասնամյակներ առաջ հայ քաղկեդոնական եկեղեցին՝ Մորիկ կայսեր օրոք, այլ նրա փոխարեն՝ ընդամենը վերջինիս բնույթը փոխելով:
Ներսես Տայեցի կաթողիկոսը նոր եկեղեցու համար հիմնեց նոր նստավայր Զվարթնոցում և կառուցեց նոր մայր տաճար՝ Սրբոց Զվարթնոց անունով, այնքան ճոխ ու շքեղ ճարտարապետությամբ, որ ստվեր էր նետում ոչ միայն Էջմիածնի ու Դվինի տաճարների, այլև Ավանի քաղկեդոնական տաճարի վրա: Զվարթնոցի տաճարի օծման արարողությանը մասնակցում էր Բյուզանդիայի կայսր Կոստանտինը՝ տաճարի ֆինանսական հովանավորը, որին այնքան էր դուր եկել նոր տաճարը, որ կամեցավ մայրաքաղաքի ս. Սոֆիայի հարևանությամբ ունենալ մի նմանատիպ տաճար ևս: Դրա համար էլ նա իր հետ տարավ Զվարթնոցի ծեր ճարտարապետ Հովհանին, որը, սակայն, տարաբախտաբար մեռավ ճանապարին:
References
«Հ. Բարթիկյան, Հայ-Բյուզանդական հետազոտություններ», հ. 1, Երևան, 2002։
Հ. Տաշեան, Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին, Վենետիկ, 1890։
Հ. Մելքոնյան, Հայ-ասորական հարաբերությունների պատմությունից, Եր., 1970։
Արտաշիր Բաբական, Կարնամակ, պահլաւ բնագրէն թարգմ. հանդերձ ծանոթութեամբք դոքթ., Յ Թիրեաքեան, Փարիզ, 1907։
Հ. Գ. Զարբանալեան, Հայկական հին դպրութիւն, երրորդ տպ., Վենետիկ, 1897:
Գ. Մուրադյան, «Արտաշիրի և Արտավանի վեպը Ագաթանգեղոսի մատյանում», «Իրան-Նամե», Եր., 1994, № 3 (10), էջ 30-32։
Մ. Աբեղյան, Երկեր, Գ, Եր., 1968:
Կ. Ա. Մելիք-Օհանջանյան, Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամե»-ում ու հայ մատենագրության մեջ// «Ֆիրդուսի, Բանաստեղծի հազարամյակին նվիրված ժողովածու», Եր., 1934:
Ն. Ակինեան, Մատենագրական հետազոտութիւններ, Ե., Վիեննա, 1953:
Գ. Մուրադյան, Արտաշիրի վիպական հատվածն Ագաթանգեղյան բնագրերում, «Աշտանակ», Բ, Եր., 1998:
Ա. Տեր-Ղևոնդյան, Հոդվածների ժողովածու, Եր., 2003:
Սակս ժողովոց, Մատենագիրք Հայոց, հ. Է, Անթիլիաս, 2007, էջ 123։
Ղևոնդ Վարդապետ, Մատենագիրք Հայոց, հ. Զ, Անթիլիաս, 2007:
Մ. Օրմանյան, Ազգապատում, Ա, Եր., 2001:
О. Чунакова, Отголоски «Деяний Ардашира Папакана» в древнеармянской литературе, ՊԲՀ, 1980, № 4, էջ 196-207։
A. van Gutschmid, Agathangelos, Leipzig, 1877 (ZDMG, B. XXXI):
G. Garritte, La vie grecque inédite de sainte Grégoire d'Arménie, Analecta Bollandiana, t. 83, Fasc. 3-4, Bruxelles, 1965.
G. Garitte, La Narratio de rebus Armeniae, edition critique et commentaire,– Corpus Scriptorium Christianorum Orientalum, vol. 132, Subsidia tome 4, Louvain, 1952.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.