Փոքր արմտանի մեծ վկան
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.033Keywords:
Հակոբ Մնձուրի, վկայաբանություն, Արմտանի այգիներ, ազգապահպանություն, 20-րդ դարի արևմտահայ գրականություն, պատկերակերտումAbstract
«Փոքր արմտանի մեծ վկան» հոդվածում նախորդ դարի մամուլի, գրողի կենսագրական նյութերի ու գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա առաջին անգամ համապարփակ ներկայացվում է սփյուռքահայ գրականության դասական հեղինակ Հակոբ Մնձուրու կյանքի առաջին շրջանը, որն ընդգրկում է նրա՝ ծննդավայրում, ապա Կ. Պոլսում և նորից իր հայրենի գյուղում գտնվելու տարիները (1886-1914): Փաստական և գրականագիտական հիմնավորումներով ներկայացվում են Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառի, նրա մի շարք գյուղերի և հատկապես Արմտանի ու նրա բնակիչների կյանքի ու կենցաղի, ազգային սովորույթների, մարդկային հարաբերությունների վերակերտումները մնձուրիական գրականության մեջ, ինչպես նաև գրողի կյանքի այն ընթացքը, որ նա ունեցավ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:
Պատանի Հակոբի կյանքի հյուսքով հոդվածում վեր է հանվում նրա ապրած օրերի այն բազմահարուստ ու բազմերանգ շրջանակը, որը մաս առ մաս ձևավորեց ապագա մեծ գրողին, այն գրողին, որ վերջին վկան դարձավ այլևս չգոյ մի երկրի, որտեղ ապրում էին խաղաղ մարդիկ, և որոնք կյանքի իմաստը տեսնում էին արարման ու աշխատանքի մեջ, փայփայում կյանքի խաղաղ ընթացք:
Հոդվածը պարունակում է արևմտահայոց մի հատվածի կյանքին վերաբերող հարուստ նյութ, որը մեկնելի է դարձնում Հակոբ Մնձուրու գործերի գաղափարական և գեղարվեստական արժանիքները:
References
Մնձուրի Յ., Կռունկ ուստի՞ կուգաս, Իսթանպուլ, 1974:
«Մարմարա», Իստանպուլ, 1965, հունվարի 22:
«Մարմարա», Իստանպուլ, 1959, ապրիլի 16։
Մեծարենց Մ., Երկեր, Երևան, 1986, էջ 144:
Մնձուրի Հ., Մենք, Անթիլիաս, 2018:
Մնձուրի Հ., Կապույտ լույս, Երևան, 1968:
«Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1936, թիվ 1, էջ 43:
Մնձուրի Յ., Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, էջ 90:
Մնձուրի Հ., Երկեր, Երևան, 1986, էջ 307։
Մնձուրի Յ., Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 141։
«Բագին», Բեյրութ, 2021, թիւ 1, էջ 65։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.