Նար-Դոսը «Անահիտ» հանդեսում և Արշակ Չոպանյանի գնահատականներում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.003Keywords:
Նար-Դոս, Ա. Չոպանյան, «Անահիտ» հանդես, մշակութային մերձեցում, հարցազրույց, կենսագրություն, գրական ազդեցություն, գեղարվեստական մեթոդ, հայ ռեալիստական վեպի սկզբնավորող, հասարակական շահ, միտվածություն, սուբյեկտիվիզմ, աշխարհայացքAbstract
Հոդվածում, ուսումնասիրության առանցքում ունենալով Արշակ Չոպանյանի` Նար-Դոսի և նրա ստեղծագործության վերաբերյալ «Անահիտ» հանդեսի՝ 1930-ական թվականների տարբեր համարներում տեղ գտած անդրադարձումները, առաջին անգամ հանգամանորեն ներկայացվում են անվանի գրականագետի գեղագիտական ու հասարակական հայացքները՝ մեծանուն արձակագրի ստեղծագործության մասին: Նար-Դոսի գրականությանը թեև ծանոթ լինելով հեռվից՝ միջնորդաբար, այնուամենայնիվ Չոպանյանը նրբին ու հետաքրքիր դիտարկումներ է արել գրողի աշխարհայացքի, գեղարվեստական մեթոդի և մտածողության համակարգի վերաբերյալ։ Մեր խնդիրն է եղել բացահայտել Չոպանյան գրականագետ-քննադատի գնահատման գեղագիտական չափանիշները՝ մատնանշելով թե՛ արժեքավոր դիտարկումները, թե՛ հակասական, վիճարկելի կամ անընդունելի մտքերն ու տեսակետները: Խնդիրն ուսումնասիրելիս կիրառել ենք համեմատական, համադրական, մեկնաբանական, վերլուծական, ինչպես նաև նկարագրական մեթոդները։
Հոդվածի առաջին մասում ընդարձակ տեղ է տրված Նար-Դոսի հետ հայտնի արվեստաբան Արամ Երեմյանի հարցազրույցին, որտեղ հեղինակի մեկնաբանությունները՝ սեփական կյանքի և ստեղծագործության վերաբերյալ, առավել ամբողջացնում են նրա՝ իբրև գրողի դիմանկարը:
References
Վ. Գաբրիելյան, Արշակ Չոպանյանը սովետահայ գրականության քննադատ, «Բանբեր Երևանի
համալսարանի», 1989, № 1, էջ 33-34:
Ա. Երեմեան, Զրոյց վիպագիր Նար Դոսի հետ, «Անահիտ», Փարիզ, 1930, թիւ 5, էջ 42:
Ռ. Պատկանյան, Երկեր, Եր., 1980, էջ 14-16:
Վ. Սաֆարյան, Գրողի և կերպարի անհատականությունը, Եր., 2001, էջ 178:
Վ. Սաֆարյան, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականությունը (Դասախոսություններ 1),
Եր., 2022, էջ 186-187:
Հր. Թամրազյան, Հայ քննադատություն, Գիրք Գ., Եր., 1992, էջ 403:
Րաֆֆի, ԵԺ, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը», հ. 10, Եր., 1964, էջ 125-126:
Լէօ, Ռուսահայոց գրականութիւնը, սկզբից մինչեւ մեր օրերը. Բանաստեղծութիւն.- թատերգութիւն, վիպագրութիւն,
Վենետիկ, Ս. Ղազար, 1904, էջ 370-371:
Տ. Մերջանյան, Կյանքի և մահվան խնդիրը Նար-Դոսի երկերում, Եր., 2022, էջ 104:
«Լրատու գրականութեան եւ արուեստի Հայաստանից եւ Կովկասից», «Անահիտ», Փարիզ, 1930, թիւ 6, էջ 126:
Ա. Չօպանեան, Ուսումնասիրութեան մը շուրջը, «Ծաղիկ», Կ. Պոլիս, Ազգային, Գրական եւ Քաղաքական
կիսամեայ հանդէս, Նոր շրջան, թիւ 7, 20 մայիս 1895, էջ 261:
Ա. Չօպանեան, Շիրվանզադէ, «Անահիտ», Փարիզ, 1909, թիւ 7–8, էջ 146:
Ա. Չօպանեան, Քրոնիկ, «Անահիտ», Փարիզ, 1930, թիւ 5, էջ 107:
Ա. Չօպանեան, Քրոնիկ, «Անահիտ», Փարիզ, 1931, թիւ 1-2, էջ 187-188:
Ա. Չօպանեան Ա., Մեր երէկն ու այսօրը, «Անահիտ», Փարիզ, 1933, թիւ 1-2, էջ 8:
Ա. Չօպանեան, Շիրվանզադէ, «Անահիտ», Փարիզ, 1935, թիւ 6, էջ 44:
Ա. Չօպանեան Ա., Առողջն ու վատառողջը Շահան Շահնուրի գրականութեան մէջ, «Անահիտ», Փարիզ,
, թիւ 1-2, էջ 91:
Կ. Դալլաքայան, Արշակ Չոպանյան, Եր., 1987, էջ 423:
Ժ. Քալանթարյան, Հայ գրականագիտության պատմություն, Եր., 1986, էջ 377-392:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.