Սուբյեկտիվն ու օբյեկտիվն իբրև հակադրության դրսևորում. նոր հայացք դասական մոտեցումներին
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.110Keywords:
իմաստային հակադրություն, սուբյեկտիվի ու օբյեկտիվի հակադրություն, միջսուբյեկտիվություն, Էդուարդ ԱղայանAbstract
Մարդու աշխարհընկալման սուբյեկտիվ և օբյեկտիվ տարբերակումը միշտ էլ հետաքրքրել է փիլիսոփաներին, նշանագետներին ու որոշ չափով` նաև լեզվաբաններին։ Ավելին, սուբյեկտիվ իմաստը տարբեր լեզվաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում, և որպես հետևանք, սուբյեկտիվ իմաստի՝ որպես լեզվաբանական երևույթի մասին տեսակետները տարբեր բնույթ են ստանում տարբեր լեզվաբանների մոտ։ Տարբեր են նաև այն տեսակետները թե լեզվաբանական տեսանկյունից ով է առաջինը ձևակերպել սուբյեկտիվ իմաստի մասին գաղափարը։ Ընդ որում, իմաստի սուբյեկտիվ և օբյեկտիվ լինելը երբեմն բացահայտ, երբեմն էլ ոչ այդքան բացահայտ առկա է այն աշխատություններում, որոնք քիչ թե շատ վերաբերում են բառի գործածությանը։ Թերևս Էդուարդ Աղայանն այն սակավաթիվ հայ լեզվաբաններից է, որ առանձին անդրադարձ է կատարել բառի սուբյեկտիվ իմաստին՝ տարանջատելով այն դեպքերը, երբ օբյեկտիվ հասկացություն նշանակող բառիմաստը ձեռք է բերում սուբյեկտիվ իմաստ ու իմաստային երանգավորում։ Ըստ այդմ՝ սույն հոդվածը նպատակ ունի նախ քննելու սուբյեկտիվ իմաստի ըմբռնումը լեզվաբանության մեջ, սուբյեկտիվի և օբյեկտիվի հարաբերությունները ճանաչողական լեզվաբանության տեսանկյունից, այնուհետև ներկայացնելու Էդուարդ Աղայանի հայացքները բառի սուբյեկտիվ իմաստի դրսևորման վերաբերյալ նրա տարբեր աշխատություններում։
References
Потебня, Александр, 1976. Эстетика и поэтика. Москва: Искусство.
Колшанский, Геннадий В., 1975. Соотношение субъективных и объективных
факторов в языке. Москва: Наука.
Charaudeau, Patrick; Maingueneau, Dominique, 2002. Dictionnaire d’analyse du discours.
Paris: Seuil.
Гумбольдт, Вильгельм фон, 1985. Язык и философия культуры. Москва, Прогресс.
Гумбольдт, Вильгельм фон, 1984. Избранные труды по языкознанию. Москва,
Прогресс.
Bally, Charles, 1951. Traité de stylistique francaise, Vol 1, 3 ème ed. Genève, Paris: Librairires
Georg & Cie / C. Klincksieck.
Benveniste, Emile 1966. Problèmes de linguistique generale, Vol. 1. Paris: Editions
Gallimard.
Скребцова, Татьяна, 2018. Когнитивная лингвистика. Классические теории, новые
подходы. Москва: Языки славянских культур.
Langacker, Ronald W., 2019. "Chapter 6: Construal". In: Dąbrowska, Ewa and Divjak,
Dagmar (eds.). Cognitive Linguistics - Foundations of Language. Berlin. Boston: De Gruyter
Mouton, pp. 140-166.
Langacker, Ronald W., 2008. Cognitive Grammar: A Basic Introduction. United Kingdom:
Oxford University Press.
Nuyts, Jan, 2001. Epistemic modality, language, and conceptualization: A cognitive
pragmatic perspective. Amsterdam: Benjamins.
Պողոսյան, Պողոս, 1990, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները (խոսքի տեսություն), Գիրք Ա:
Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն:
Ջահուկյան, Գևորգ, 1974, Ժամանակակաից հայոց լեզվի տեսության հիմունքներ․ Երևան, ՀՍՍՀ
գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչություն։
Աղայան, Էդուարդ Բ., 1984, Ընդհանուր և հայկական բառագիտություն. Երևան. Երևանի համալսարանի
հրատարակչություն:
Ջահուկյան Գ.Բ., Աղայան Է.Բ., Առաքելյան, Վ.Դ., Քոսյան, Վ.Ա., 1980, Հայոց լեզու, I մաս, Ա պրակ: Երևան,
«Լույս» հրատարակչություն:
Աղայան, Էդուարդ Բ., 1987, Լեզվաբանության հիմունքներ: Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն:
Guiraud, Pierre, 1962. La Sémantique [3 e éd.]. Paris: Presses Universitaires de France.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.