Հ. Մաթևոսյանի և Վ. Ռասպուտինի հրապարակախոսությունը հակառակ հեռանկարի սկզբունքի դիտանկյունից
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.123Keywords:
հակառակ հեռանկարի սկզբունք, հրապարակախոսություն, Հրանտ Մաթևոսյան, Վալենտին Ռասպուտին, Պավել Ֆլորենսկի, սրբապատկերային գործառույթներ, հեղինակ և լսարանAbstract
Մեդիադաշտում տեղեկատվական սահմանների ընդլայնման, սոցիալական մեդիայի, սոցցանցերի ակտիվության միտումները, դրանցում կիրառվող նոր գործիքների բազմազանությունը հրապարակախոսության վերաիմաստավորման պահանջ են դնում մերօրյա մեդիահետազոտողների առջև: Սկսել են ի հայտ գալ նոր ժանրատեսակներ, որոնց մի մասը, հրապարակախոսական տարրեր պարունակելով հանդերձ, լսարանին փորձում է նորովի ներկայացնել մարդկային կյանքի պատմությունները, տեղեկատվական հասարակության մեջ ապրող մարդու հոգևոր ու գաղափարական հետաքրքրությունները և այլն: Այս համատեքստում հատկապես կարևորվում է նախորդ տասնամյակների գրական հեղինակությունների հրապարակախոսական երկերի ուսումնասիրությունը: Նրանց ստեղծած արժեքների հանդեպ մնայուն հետաքրքրությունը կնպաստի հաղթահարելու անցյալ-ներկա մշակութային անջրպետը, վերարժևորելու այն լավագույնը, ինչ ստեղծվել է ավագ սերնդի ներկայացուցիչների ջանքերով: Այս իրողությունն արդեն իսկ պայմանավորում է հոդվածի արդիականությունը:
Քննության նյութը Հրանտ Մաթևոսյանի և Վալենտին Ռասպուտինի հրապարակախոսական երկերն են, որոնք վերջին տասնամյակներին մշտապես եղել են հետազոտողների տեսադաշտում, և որոնց համեմատական վերլուծության համար հիմք է ընդունվել գեղանկարչության մեջ հաճախ շրջանառվող հակառակ հեռանկարի սկզբունքը:
Նմանատիպ մի փորձ արդեն արվել է տարիներ առաջ՝ իբրև ուսումնասիրության օբյեկտ ընտրելով հայ և ռուս արձակագիրներ Մուշեղ Գալշոյանի և Վիկտոր Աստաֆևի էսսեները: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մեր հարցադրումը հետևյալն է. հնարավո՞ր է արդյոք հակառակ հեռանկարի համատեքստում դիտարկել ոչ միայն գեղանկարչական, այլև հրապարակախոսական ժանրի ստեղծագործությունները: Այս անգամ քննության են ենթարկվել Հ. Մաթևոսյանի և Վ. Ռասպուտինի հրապարակախոսական գործերը, որոնք ի հայտ են բերել այս ժանրում հակառակ հեռանկարին առնչվող ուշագրավ մի շարք առանձնահատկություններ: Հայ և ռուս գրողների հրապարակախոսությունը տեսական այս դիտանկյուններից մինչ այժմ չի ներկայացվել: Շարադրանքի ընթացքում հոդվածի մեթոդաբանության հիմքում առաջնային են եղել համեմատության, վերլուծության և համադրական մեթոդները:
References
Բայադյան Հ., Հրանտ Մաթևոսյանի հրապարակախոսությունը, https://hetq.am/hy/article/30627
Գրիգորյան Վ., Հրանտ Մաթևոսյան. ստեղծագործությունը, ԵՊՀ հրատ., Եր., 2013 թ., 588 էջ:
Համբարձումյան Դ. Հրանտ Մաթևոսյանի ֆենոմենը, cultural.am/hy/norutyunner/hodvacner/2285-hrant-matevosyani-fenomeny,
Մաթևոսյան Հր., Սպիտակ թղթի առջև, «Հայագիտակ» հրատ., Եր., 2004, 368 էջ:
Պետրոսյան Դ., Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար, ԵՊՀ հրատ., Եր., 2017, 184 էջ :
Ստեփանյան Ա., Մարգարյան Ե., Ժամանակի կառույցը Ֆ. Բրոդելի պատմահայեցողության ծիրում, «Պատմություն և կրթություն», Եր., 2005, թիվ 1-2, էջ 33-42:
«Восторгался вслух и громко: Татьяна Толстая о впечатлении Иосифа Бродского от знакомства с Грантом Матевосяном», armmuseeum.ru/news-blog/ipsif-brodsky-and-hrant-matevosyan-lisbon-1988.
Каминский П. П. «Время и бремя тревог». Публицистика Валентина Распутина, M. «Флинта», 2012, 240 с.
Перспектива, http://ru.wikipedia.org/wiki
Плеханова И. И. Книга «Сибирь, Сибирь…» В. Распутина как лирико-философско-публицистический трактат, «Вестник Томского государственного университета. Филология». 2016. №3 (41), с. 130.
Распутин В. Время Достоевского, «Завтра», газета, 2007, N. 11.
Распутин В. Моя и твоя Сибирь https://litresp.ru/chitat/ru/%D0%A0/rasputin-valentin/sibirj-sibirj/11
Распутин В. Откройте русскому человеку русский свет, «День литературы», газета, 2001 г., N 063.
Распутин В. Коренная порода нации, «Восточно-сибирская правда», 22 января 2000г.
Распутин В. Мой манифест, «Наш современник», 1997, N.5, с.42.
Раушенбах Б. В. Пространственные построения в живописи. Очерк основных методов. М. «Наука», 1975, 184 с.
Ростова Н. Н. Человек обратной перспективы как философско-антропологический тип (исследование феномена юродства). «Вестник ТГПУ». 2007. Выпуск 11(74). Серия: Гуманитарные науки (философия), с. 105-111.
Тучкова И. Л. Специфика категории «историческая время» в трудах Ф. Броделя, www. Nbuv.gov.ua
Флоренский П.А. Обратная перспектива , Сочинения в 4-х тт. - Т.3(1). М. «Мысль», 2000. 621 с.
Флоренский П.А. Иконостас. Избранные труды по искусству. СПб.: «Мифрил-Русская книга», 1993. 373 с.
Цветова Н. С. Валентин Распутин в слове и за словом, С. Петербург, «Алетейя», 2018. 188 с.
Чтение в XXI веке: традиции и тенденции. Материалы всероссийской научно-практической конференции. Екатеринбург, 29-30 мая, 203 с. 2014г.http://elib.uraic.ru/bitstream/123456789/12450/1/0017149.pdf
Чеканцева З. А. Время историка, «Образы времени и исторические
представления. Россия-Восток-Запад», изд. «Круг», М., … 2010, с. 66-78.
Штелер Т. Обратная перспектива: Павел Флоренский и Морис Мерло-Понти о пространстве и линейной перспективе в искусстве Ренессанса . «Историко-философский ежегодник - 2006» / Ин-т философии РАН. «Наука», М. 2006, с. 320-329.
Thompson M. Nature and Spirituality in Valentin Rasputin's Non-fiction, Oxford University Press, Oxford, 2015.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.