Չարենցի դիմանկարը ետչարենցյան հայ բանաստեղծության մեջ

Authors

  • Վազգեն Գաբրիելյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.019

Keywords:

բանաստեղծություն, շարք-պոեմ, պատկեր, կերպարվեստ, ներկապնակ, դիմանկար, կերպար, խորհուրդ, հեղափոխություն, դրամա, ողբերգություն, բռնապետություն, ռահվիրա, ոճավորում, ինտերտեքստ

Abstract

Աներկբա է, որ Չարենցի պոեզիան խոր հետք է թողել ինչպես իր օրերի, այնպես էլ հետագա տարիների հայ բանաստեղծության վրա։ Չարենցի մահվանից հետո՝ անգամ նրա անվան ու ստեղծագործության արգելանքի տարիներին, հայ բանաստեղծների նոր սերունդը իր գրական ճանապարհն անցավ «Չարենցի հոգևոր հովանու տակ» (Ս․ Կապուտիկյան)։ Այդ և հատկապես հետագա տարիներին, երբ Չարենցի ստեղծագործութունը հասու դարձավ ողջ հանրությանը, ետչարենցյան շրջանի գրականագետների հետ մեր բանաստեղծները նույնպես իրենց ելույթներում, հոդվածներում բազմիցս մեկնաբանել, արժևորել են մեծ բանաստեղծի ստեղծագործությունը, նրա տեղն ու դերը մեր պոեզիայում։ Այդ մասին չէ, սակայն, այս հոդվածը, այլ միայն Չարենցի հետ նրանց բանաստեղծական զրույցի, նրանց բանաստեղծությունների մեջ Չարենցի կերպարին անդրադարձի մասին է, թե ինչպես է Չարենց մարդը և բանաստեղծը կերպավորվել նրանց պոետական խոսքի մեջ, որքանով է տեսանելի որպես կերպար, որպես պատկեր-դիմանկար, ինչպես կերպարվեստի, գեղանկարչության մեջ, արտաքինով ու ներքինով, նաև գործողության մեջ։

Չարենցի մասին, նրան նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ են գրվել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հոդվածի սահմաններում բնականորեն դրանց անդրադարձը սահմանափակ շրջանակում է։ Դիտարկվել են Գևորգ Էմինի «Տեսիլ» (1937, դեկտեմբեր), Հրաչյա Հովհաննիսյանի «Մեռած պոետին» (1940), Վահագն Դավթյանի «Եղիշե Չարենցի հետ» (1977) և «Պոետական խրախճանք» (1977) բանաստեղծությունները, Հրաչյա Հովհաննիսյանի «Չարենցի լապտերը» (1988) պոեմը, Դավիթ Հովհաննեսի «REQUIEM AETERNAM Եղիշե Չարենցի հիշատակին» (1997) ութնյակներով պոեմը և Էդվարդ Միլիտոնյանի «Հրեղեն ասքի մոգը» (2022) ժողովածուն, որոնցում առավել տեսանելի են մեծ բանաստեղծի դիմանկարը, կերպարը, նրա ժամանակի ու ողբերգական կյանքի պատկերը։

Բանաստեղծական այս կերպավորումները, անշուշտ, յուրովի լրացնում են Եղիշե Չարենցի ստեղծագործության գրականագիտական ուսումնասիրությունների այն պատկառելի ամբողջությունը, որ ստեղծվել է առ այսօր։

Author Biography

Վազգեն Գաբրիելյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի պատվավոր վարիչ

References

Էդվարդ Միլիտոնյան, Հրեղեն ասքի մոգը, Եր․, 2022, էջ 9։

Ե․Չարենց, Երկերի ժողովածու, հ 4 , Եր․, 1968, էջ 412։

Ե․Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր, Եր․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1983, էջ 30։

Դավիթ Հովհաննես, Բանաստեղծություններ (1964- 2015), Եր․, «Արևիկ» հրատ․, 2015, էջ 633։

Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առաջ, Եր․, 2004, էջ 88-89։

Հրաչյա Հովհաննիսյան, Ընտիր երկեր, հ․1, Եր․, 1989, էջ 580։

Վ․ Դավթյան, Կապույտ գիրք, Եր․, 1978, էջ 100։

Հրանտ Թամրազյան, Հուշերիս հետ, Եր․, «Նաիրի» հրատ․, 2002, էջ 227։

Հրաչյա Հովհաննիսյան, Բանաստեղծություններ երկու գրքով, գիրք առաջին, Եր․, «Հայաստան» հրատ․, 1971, էջ 60։

Գևորգ Էմին, Երկերի ժող․ երեք հատորով, հ․ 2, Եր․, 1985, էջ 109։

«Չարենցյան ընթերցումներ», գիրք 6, Եր, ԵՊՀ հրատ., 1998, էջ 60 - 81:

Downloads

Published

2024-02-28

How to Cite

Գաբրիելյան Վ. (2024). Չարենցի դիմանկարը ետչարենցյան հայ բանաստեղծության մեջ. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(1 (43), 19–35. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.019

Issue

Section

Գրականագիտություն