Համո Սահյանի պոեզիայում բնապատկերի առասպելական ակունքները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.032Keywords:
բնապատկեր, Սյունիք, առասպել, նշանային համակարգ, աշխարհի առասպելաստեղծ պատկեր, լեռ, ծառ, ցորենAbstract
Հոդվածում քննվում են Համո Սահյանի պոեզիայում բնապատկերի առասպելական ակունքները: Մասնավորապես անդրադարձ է կատարվում բնության ոգեղենացման, առասպելական այլաբանության, մարդու և բնության նույնացման և միաձուլման՝ ոգեպաշտական աշխարհայացքից սերող դրսևորումներին: Մանկական տարիքում պապից լսած առասպելական զրույցները՝ միահյուսված Սյունյաց շքեղ բնապատկերից կրած տպավորություններին՝ հետագայում պայմանավորում են սահյանական բնապատկերի՝ առասպելական այլաբանություններով հարուստ արտահայտումները: Մանկական հուշերի Գյազբել-Արամազդ, Սալվարդ-Աղոթարան սարերը, Որոտան գետն ու Դարբասի ձորը, այստեղի թռչուններն ու բուսաշխարհը դառնում են սահյանական բնապատկերի հիմքն ու ատաղձը և պայմանավորում նրա հետագա ողջ ստեղծագործության այլաբանական պատկերավորումը: Բնապատկերը միահյուսվում է առասպելին, դառնում աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերավորման միջոց և բացահայտում նախնական մտակաղապարների նոր լիցքը 20-րդ դարի բնութենապաշտ գրողի ընկալմամբ: Աշխարհի առանցքի, լեռան, կենաց ծառի, սարի վրայի թոնրի, ցորեն-պատանու, արևը կլանող վիշապ-ձորի և այլ առասպելաբանական պատկերացումները նոր շունչ և արտահայտման ձև են գտնում բնությունը խորապես ընկալող գրողի գրչի տակ: Ահա այս հիմնաշերտով հետագայում ձևավորվում է հայրենի բնաշխարհի՝ սահյանական յուրահատուկ խորհրդանիշների համակարգը, որը դուրս է գալիս Սյունյաց սահմաններից՝ ամբողջացնելով հայրենիքի առասպելաբանաստեղծական պատկերը
References
Համո Սահյան, Իրիկնահաց, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1977, էջ 3:
Վարդանյան Ն., Մի երգի մշակման պատմություն // Գիտության աշխարհում. գիտահանրամատչելի հանդես, Եր., № 3, 2020, Էջ 22-26:
Ֆրեզեր, Ոսկե ճյուղը, Եր., «Հայաստան» հրատ., 1989, էջ 137-138:
Ս. Հարությունյան, Հայ առասպելաբանություն, Բեյրութ, «Վահէ Սեթէան», 2000, էջ 257-274:
Ա. Ղազիյան, Համո Սահյանի քնարերգության ժողովրդական ակունքները // Պատմա-բանասիրական հանդես, 2005, № 3, էջ 77-87:
Համո Սահյան, Գրչի, խոսքի, խղճի կշիռը (կազմող՝ Շորս Դավթյան), Եր., «Ոսկան Երևանցի» հրատ., 2003, 273 էջ:
Մկրտչյան Լևոն, Զրույցներ բանաստեղծի հետ, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1984, էջ 157:
Ա.Ղանալանյան, Ավանդապատում, Եր., 1969, էջ 10:
Ս. Հարությունյան, Հայ առասպելաբանություն, էջ 232:
Ա.Պետրոսյան, Մասիս/Արարատը՝ հայոց Օլիմպոս և նրա առասպելները // Լրաբեր հասարակական գիտությունների, 2020, № 2, էջ 158-178:
Ստ.Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, Եր., 1969, էջ 279:
Топоров В.Н., Древо мировое // Мифы народов мира, М., 1992, с. 398-406:
Համո Սահյան, Քարե պատարագ, Եր., «Նաիրի», 1999, 364:
Ս.Հարությունյան, Հայ ժողովրդական հանելուկներ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ. 1965, էջ 8:
Համո Սահյան, Դաղձի ծաղիկ, Եր., 1986, էջ 59:
Համո Սահյան, Երկեր երկու հատորով, հ. 2, Եր., 1984, էջ 373:
Ստ. Լիսիցյան, Լեռնային Ղարաբաղի հայերը // Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 12, Եր., 1981, էջ 66:
Գ.Ստեփանյան, Նոր տարուց վերջին զանգ. Տոնական պրակտիկաներ, հիշողություն և վերակազմում, Եր., 2020, էջ 38-44:
Համո Սահյան, Երկեր երկու հատորով, հ. 2, էջ 71-72:
Համո Սահյան, Ինձ բացակա չդնեք. Անտիպ բանաստեղծությունների ժողովածու, Եր., 1998, էջ 95:
Վարդանյան Ն.Խ., Խոսքի պաշտամունքի և բանաստեղծի՝ որպես քուրմ-ծիսարարի առասպելական ընկալումների շուրջ // Բանահյուսություն և գրականություն. Միջազգային գիտաժողովի նյութեր, Գավառ, 2023, էջ 260-273:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.