Կրկնությունը և փոխարինումը՝ որպես նախադասությունների կապակցման միջոցներ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.080Keywords:
նախադասությունների կապակցություն, տեքստ, կրկնություն, փոխարինում, դերանուն, զեղչում, պարբերություն, կապակցման միջոց, հոմանիշ, բնորոշումAbstract
Պարբերության նախադասությունների կապակցման ուսումնասիրությունը տեքստի լեզվաբանության կարևոր խնդիրներից է։ Ինչպես որ կան բառերի և բարդ նախադասությունների բաղադրիչների կապակցման միջոցներ, այնպես էլ գործում են պարբերության նախադասությունների կապակցման միջոցներ։ Դրանք բավականին շատ են, սակայն ամենից էական դերը թերևս ունեն կրկնությունը և փոխարինումը։ Այս միջոցներն ունեն իրենց դրսևորման ձևերը, որոնք քննված են հոդվածում։ Կրկնությունը լինում է բառային և քերականական։ Փոխարինումը կատարվում է դերանունով, փոխանունով, հոմանիշով, բնորոշմամբ։ Այս միջոցներով պարբերության նախադասությունների միջև կապեր են ստեղծվում, որոնք որոշ դեպքերում ավելի ամուր են, որոշ դեպքերում՝ համեմատաբար թույլ։ Եթե նախադասությունների միջև ներտեքստային կապեր չստեղծվեն, ապա կլինի նախադասությունների բազմություն, բայց ոչ տեքստ, թեև ամեն մի նախադասություն կարտահայտի իր իմաստը։ Ներտեքստային կապակցման միջոցների ընտրության հարցում կարևոր է նաև ոճական գործոնը։
References
Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզու, հ. 3, Եր.,
։
Անանյան Վ., Ուշացած խոստովանություն., Երկեր, հ. 1, Եր., 1984։
Արամյան Ա., Պարբերության կազմակերպման առանձնահատկությունները գիտական բանասիրական
տեքստում, Լեզվի և ոճի հարցեր, հ. 11, Եր., 1988։
Թումանյան Հ., Երկերի ժողովածու, հ. 1, Եր., 1968։
Կարապետյան Ա., Կրկնությունը և զեղչումը ժամանակակից հայերենում, Գիրք Ա, Եր., 2016:
Հակոբյան Հ., Պարբերությունը Դ. Դեմիրճյանի պատմվածքներում, Լեզվի և ոճի հարցեր, հ. 4, Եր.,
։
Շիրվանզադե Ալ., Պատմվածքներ, Եր., 2009։
Ջահուկյան Գ., Շարահյուսական ուսումնասիրություններ, Եր., 2003։
Филиппов К., Лингвистика текста, Սանկտ Պետերբուրգ, 2003։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.