Հակոբ Մնձուրու պատումի արվեստը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.052Keywords:
Մնձուրի, Արմտան, Արևմտահայաստան, պատումի արվեստ, անձնավորում, գյուղաշխարհAbstract
Հոդվածում ներկայացվում է հայ գրականության մեծերից մեկի՝ Հակոբ Մնձուրու պատումի դրսևորումները, վերհանվում նրա պատմվածքների բովանդակային և պատկերավորման առանձնահատկությունները։ Ավերիչ ճակատագրի բերումով Մնձուրին կորցրեց իր հայրենի եզերքն ու ընտանիքի բոլոր անդամներին և ստիպված եղավ իր ողջ կյանքն ապրել Կ․ Պոլսում։ Իր ծննդավայր Արմտանի ու նրա բնակիչների հիշողությունները հար ուղեկցեցին նրան, և նա մի ողջ գրականություն ստեղծեց նրանց մասին։
Պատումի այն ձևերը, որոնցով գրողը շարադրել է իր գործերը, աչքի են ընկնում իրենց հակիրճությամբ, կյանքում տեղի ունեցած «ոչ մեծ դեպքերի» մանրամասների վերհանումներով, պատկերավորման միջոցների հարուստ ու նոր եղանակների առատությամբ, ենթատեքստի խորությամբ, կերտված գործող անձանց ինքնատիպությամբ և հայրենի բնաշխարհի նկատմամբ դրսևորված մեծ սիրով։ Այն ամենը, ինչ գրել է Մնձուրին, անց է կացվել իր իսկ մտքերի ու զգացումների միջով, իր բառերով ասած՝ «հալեցվել» և «խղճից մաքրվել», արդյունքում նրա պատմվածքներում գրող-հեղինակից առավել ներկա է Մնձուրի-մարդը։ Մնձուրու պատումի առանձնահատկություններից է իր ընթերցողին պատմվող դեպքերին մասնակից դարձնելը, սյուժետային զարգացումների «ոչ տրամաբանական» ընդհատումներն ու շեղումները, նկարագրությունների քնարականությունը, խոսքի պարզությունը, պատկերների գունային առատությունը, անշունչ իրերի ու կենդանական աշխարհի անձնավորումները, որոնց շնորհիվ գրողն ամբողջացնում է Արևմտահայաստանի մի եզերքը՝ Արմտանն ու նրա շրջակայքը, ասելով, որ սա իմ ու քո ժողովրդի հայրենիքն է, որը չպիտի մոռանալ։
References
Մնձուրին Յ․, Մենք, Անթիլիաս, 2018, էջ 226-227։
Մնձուրի Յ․, Կռունկ ուստի՞ կուգաս, Իսթանպուլ, 1974, էջ 168։
Մնձուրի Յ․, Արմտան, Իսթանպուլ, 1966, էջ 279։
ՀՀ ԳԱԹ, Մնձուրու արխիվ, ֆ․ 30։
«Հանդէս մշակոյթի», հրատարակութիւն Կեդրոնական Սանուց միութեան, 1953, թիվ 15, էջ 3։
«Մարմարա», օրաթերթ, 1955, 15 հունիսի։
ՀՀ ԳԱԹ, Մնձուրու արխիվ, ֆ․ 253։
“Հանդէս մշակոյթի», հրատարակութիւն Կեդրոնական Սանուց միութեան, 1953, թիւ 15, էջ 3։
Պարոնյան Հ․, Երկեր, Երևան, 1976, էջ 3։
Մնձուրի Յ․, Կապոյտ լոյս, Իսթանպոլ, 1958, էջ 269։
Սևան Գ․, Հակոբ Մնձուրի, Երևան, 1981։
Մնձուրի Յ․, Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 94։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.