Քաղաքային ռոմանսի բանահյուսական տեքստերը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.067Keywords:
քաղաքային ռոմանս, ֆադու, բանահյուսական տեքստեր, սիմվոլ, երաժշտական, ավանդական, հայկականAbstract
Հայ ավանդական երաժշտությունն ընդունված է բաժանել երեք հիմնական ճյուղերի՝ գեղջկական, քաղաքային ֆոլկլոր և գուսանա-աշուղական արվեստ:
Քաղաքային երաժշտական բանահյուսության խոսքն ի տարբերություն գեղջկականի կառուցվում է հիմնականում գրական կամ խոսակցական լեզուներով։ Ժողովրդական երաժշտության այս ոլորտն իր յուրահատուկ դրսևորումներով շարունակում է մնալ երաժշտագետների, ազգագրագետների և բանասերների ուշադրության կենտրոնում, սակայն համակարգային առաջին ուսումնասիրություններն իրականացվել են դեռևս XX դարում՝ առաջացնելով հակադիր և իրարամերժ եզրահանգումներ: Բանագետ-ազգագրագետների մի խումբ ցայսօր բացառում է քաղաքային բանահյուսության գոյությունը՝ համարելով այն գեղջկական բանահյուսական ավանդույթների «ձևախեղում», այլ տեսակետի համաձայն՝ քաղաքային բանահյուսությունը պատմամշակութային ուրույն երևույթ է` զարգացման յուրօրինակ ընթացքով և օրինաչափություններով:
Քաղաքային երգի յուրաքանչյուր նմուշ անցնում է արարման և տարածման առանձնահատուկ ճանապարհ (բանահյուսական տեքստ-ժողովրդական մեղեդի, հեղինակային տեքստ-ժողովրդական մեղեդի, հեղինակային խոսք և երաժշտություն, միևնույն երգի տարբերակայնություն՝ գեղջական և քաղաքային զուգահեռներով, հայտնի հեղինակ ունեցող երգի ժողովրդականացում և երգի ժողովրդական տարբերակներ՝ բառերի կամ թեմայի փոփոխությամբ, գյուղական բանահյուսական տեքստերով քաղաքային երգ, միևնույն մեղեդու բովանդակությամբ ու թեմաներով տարբերվող խոսքեր և այլն ):
Քաղաքային ռոմանսն ունի որոշակի օրինաչափություններ, որոնք նկատելի են ամենուր: Այս երգատեսակի յուրահատուկ դրսևորումներից է հռչակավոր ֆադուն։ Ֆադուն սերում է միջնադարյան պիրենեյան (իսպանական և պորտուգալական) ռոմանսներից և պորտուգալական ժողովրդական քառյակներից: Պորտուգալական և հայկական քաղաքային երաժշտական բանահյուսությունները համադրելի են որոշակի մոտիվներով, ռոմանսային խորհրդանիշներով: Ֆադուներում առավել տարածված խորհրդանիշներից է վարդը, որը կապված է պորտուգալական ավանդական բանահյուսության հետ:
Որոշ փոխակերպումներով՝ քաղաքային ռոմանսները շարունակում են կենցաղավարել ժամանակակից քաղաքների երաժշտական մշակույթում։
References
Д. К. Зеленин, Избранные труды: Сборник статей по духовной культуре 1901 – 1913. т.1 (ч. 2), М., Издатель: Индрик, 1994, էջ 10-13:
П.Г Богатырев, Р.О. Якобсон, Фольклор как особая форма творчества // Богатырев П.Г. Вопросы народного творчества - М., Искусство, 1971, էջ 369-383, Ю.М. Лотман, Избранные статьи (в 3-х т.), т. III, Таллин, Изд. "Александра", 1993, էջ 441-482:
Մ. Մուրադյան, Կոմիտասի անտիպ նամակները // Պատմաբանասիրական հանդես, N 1, 1958, էջ 248:
Կոմիտաս , Հայ գեղջուկ երաժշտութիւն, Փարիզ, Կոմիտասեան յանձ. հրատ., 1938, էջ 18-19:
Ռ. Աթայան, Հայ քաղաքային ժողովրդական երգը Կոմիտասի ստեղծագործության մեջ // Լրաբեր հասարակական գիտությունների, N 11, 1969, էջ 29:
Աթայան Ռ., Դիտողություններ հայ քաղաքային ֆոլկլորի մասին // «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», N1, 1959 էջ 72, նաև՝ Ա. Սարյան-Հարությունյան, Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը (19-20-րդ դարեր), Ե., «ՀՍԱՀ ԳԱ հրատ.», 1973, էջ 163-170:
Գ. Գյոդակյան, Ռոմանոս Մելիքյան. կյանքը և ստեղծագործությունը, Ե., ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հրատ., 1960, էջ 82-83:
Ռ. Աթայան, Դիտողություններ «Ավ. Իսահակյանը և հայ երգը» հարցի առթիվ // Էջմիածին, ԼԲ (ԺԱ), 1975, էջ 33-34 :
Ա. Հակոբյան, Ավետիս Ահարոնյանի «Նազեի օրորը» ժողովրդական երգարվեստում // Վէմ համահայկական հանդես, ԺԲ(ԺԸ) տարի, թիվ 4(72), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2020, էջ 209:
Կ. Մելիքյան-Վրթանեսյան, Մ. Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Ե., «Խորհրդային գրող», 1989, էջ 132-133:
Т. Г. Торощина, Фаду как объект лингвокультурологического и лингвостилистического исследования, М., 2015, էջ 46:
Յ. Պէրպէրեան, Ընդարձակ գրպանի երգարան, Բոստոն, Պէրպէրեան գրատան հրատարակութիւն, 1919, էջ 79:
В. Мордерер,, Ах, романс, эх,романс, ох, романс: русский романс на рубеже веков, Санкт-Петрбург: Герань, 2005, էջ 19:
Ա. Փորքշեյան, Մ.Լյուլեճյան, Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 2, Նազինյան Ա.Մ. (խմբ.), Ե., ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1971, էջ 62:
Ռ. Խաչատրյան, Կնոջ կերպավորման եղանակները հայ ժողովրդական երգերում// Բանբեր Երևանի համալսարանի, 1(85), 1995, էջ 170-172:
Tinop / Pinto de Carvalho (Tinop); História do Fado – Lisboa: Publicações Quixote; 1994; p. 164.
Սյունիքի բանահյուսությունը, (կազմ.՝ Թ. Հայրապետյան, Գ., Մելիքյան, Ս. Առաքելյան, Ա. Կիրակոսյան), Ե., ՀԱԻ հրատ., 2020, էջ 209:
Ն. Վարդանյան, Այգու այլաբանությունը սիրերգ-հարսաներգերում // Էջմիածին, Ե., 2021, էջ 65-77:
Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Ե., «ՀՍՍՀ ԳԱ հրատ.», 1969, 530 էջ: 113:
Հ. Ալվրցյան, Վարդի և սոխակի խորհրդանիշները հայ միջնադարյան տաղերգության մեջ // Բանբեր Երևանի համալսարանի, 1 (97), 1999, էջ 113-115:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.