Հայերենի շեշտի գործածությունը։ Լեզվաբանության ուղղություններն ու լեզվի վերլուծության մակարդակները՝ որպես վիճարկման համատեքստ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.123Keywords:
հրամայական եղանակի բայաձևերի կետադրություն, կոչականի կետադրություն, շեշտի գործածություն, լեզու-խոսք հակադրություն, լեզվաբանական մակարդակների հարաբերություններ, լեզվական ձևի սոցիալական նշանակություն, շեշտի գործաբանական ներուժAbstract
Հոդվածն անդրադառնում է լեզվաբանության կարևոր բնագավառներից մեկի՝ կետադրության հարցերին ուղղված հայացքի թարմացման անհրաժեշտությանը շեշտի գործածության օրինակով։
Այն, որ պարտադիր կամ գործնականում հաճախ «կամավոր-պարտադիր» շեշտադրման պահանջը տարակուսելի է, կարելի է տեսնել՝ ծանոթանալով մի շարք հայ լեզվաբանների փաստարկներին[1], առավել ևս՝ արտասահմանյան բազմաթիվ լեզվաբանների զարգացրած տեսություններին, որոնք լեզվին առնչվող հարցերի վերաբերյալ իրար ճշգրտող անհաշիվ տրամաբանություններ են զարգացրել։
Սույն հոդվածի առարկան է արդի լեզվաբանության որոշ տեսությունների հնարավոր նպաստը շեշտի գործածության, ինչպես նաև առհասարակ կետադրության գործառույթների ըմբռնման հարցում։ Հայ և այլազգի լեզվաբանների պնդումները, որոնք դիտարկվում են հոդվածում, ստեղծում են մոտեցումների շրջանակ, որի առնչությամբ կարելի է քննարկել կետադրության և մասնավորապես շեշտի գործածության կանոնները։
Հոդվածը փորձ է՝ նկատելու և առանձնացնելու որոշ կողմնորոշիչներ համաշխարհային լեզվաբանությունից, որոնք կարող են օգնել ավելի համարձակ լինել հայոց լեզվի արդի խնդիրների լուծումներ որոնելիս։
[1] Տե՛ս Մ․ Կարապետյան, Հայերենի շեշտի գործածությունը։ Հայաստանյան լեզվաբանական ավանդույթները՝ որպես կետադրության համատեքստ, Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 2024, 2(44), էջ101-113։
References
․ Ա․ Սարգսյան, Ընդհանուր և հայ լեզվաբանություն, 2018, էջ 337, http://language.sci.am/sites/default/files/book/girk_a.pdf
․ Է․ Աղայան (խմբ․), Ժամանակակից հայերեն խոսակցական լեզուն, ՀՍՍՀ ԳԱ, Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1981։
․ Հ․ Բայադյան, Հարմարվողականության լեզուն, https://hetq.am/hy/article/21387։
․ Հ․ Բայադյան (խմբ․), Մեդիայի նշանագիտության ներածություն, Երևան, ԵՊՀ հրատ․, 2018։
․ Հ. Զաքարյան, Լ. Հովսեփյան, Ժամանակակից հայոց լեզու, 1983թ.։
․ Մ․ Կարապետյան, Հայերենի շեշտի գործածությունը։ Հայաստանյան լեզվաբանական ավանդույթները՝ որպես կետադրության համատեքստ, Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 2024, 2(44), էջ101-113
․ D․ D'Alfonso, The Dynamic Turn: On Syntax between Langue and Parole, Cahiers Ferdinand de Saussure, 62 (2009)․
E․ R․ Martínez, Delimiting Semantics and Pragmatics. a Functional, Structural Criterion, Atlantis , 18 (1996), No. 1/2․
․ J․ Åkerman, Indexicals and Reference-Shifting: Towards a Pragmatic Approach, https://philarchive.org/archive/KERIAR․
․ M․ E. Beckman, J․ J. Venditti, Tone and Intonation, in W․ J. Hardcastle (ed.), J. Laver (ed.), F. E. Gibbon (ed.), The Handbook of Phonetic Sciences, Oxford/Malden, MA: Wiley-Blackwell, 2010․
․ M. B. Parkes, Pause and Effect: An Introduction to the History of Punctuation in the West, Cambridge, Scholar Press, 1992․
․ P. Eckert, Variation and the indexical field, Journal of Sociolinguistics 12/4, 2008, p. 453, https://web.stanford.edu/~eckert/PDF/IndexicalField.pdf․
․ R. Dale, The Role of Punctuation in Discourse Structure, Natural Language Understanding and Generation, Asilomar, 1991
․ R ․Tartakovsky , E. E. Cummings's Parentheses: Punctuation as Poetic Device, Style , Vol. 43, No. 2, Temporal Paradoxes in Fiction and Stylistics in American Literatures (Summer 2009)․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.