ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՒՄ

Authors

  • Լիլիթ ՍԱՀԱԿՅԱՆ Երևանի «Գլաձոր» համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2014/18.1.035

Keywords:

տերմին-դարձույթ, տերմինաբանական կապակցություններ, սպորտային տերմիններ, դատական կարծիքներ, աղբյուր տիրույթ, թիրախ տիրույթ

Abstract

Դատավեճերի ընթացքը, փաստաբանների գործունեությունը, դատավարության մարտավարությունն ու նպատակները, կամ դատարանի դահլիճի միջավայրը նկարագրելու համար ԱՄՆ-ի նահանգային և դաշնային վերաքննիչ դատարանների կարծիքներում հաճախ կիրառվում են սպորտային տերմին-դարձույթներ, որոնցից յուրաքանչյուրի աղբյուր տիրույթը որևէ սպորտաձև է, օրինակ, ֆուտμոլը, բեյսբոլը կամ բռնցքամարտը, իսկ թիրախ տիրույթը` իրավաբանության ոլորտը: Սույն հոդվածում կոնկրետ օրինակների վրա լուսաբանվում է այդօրինակ տերմինների և տերմինաբանական կապակցությունների էությունը` ցույց տալով, թե իրենց բնագավառի համատեքստից դուրս եկած և մեկ այլ բնագավառի խիստ մասնագիտական համատեքստում հայտնված տերմիններն ինչպես կարող են թյուրըմբռնման պատճառ դառնալ, խեղաթյուրել միտքը և խաթարել ընկալման գործընթացը: Քննվում են նաև այս երևույթի պատճառահետևանքային կապերը` շեշտադրելով այն փաստը, որ նմանատիպ տերմինների հիմքում, որպես կանոն, ընկած են լինում ազգային մտածողության ինքնատիպ կնիքը կրող երևույթներ` հատուկ ամերիկյան մշակույթին և սպորտային կյանքին:

Downloads

Published

2023-01-19

Issue

Section

Լեզվաբանություն