ՄԻՋԱՆՁՆՅԱ ԽՈՍՔՈՒՄ ԴՐՍԵՎՈՐՎՈՂ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2014/18.2.054Keywords:
դիսկուրսի հոգեբանություն, դրական քաղաքավարություն, բացասական քաղաքավարություն, անձի վարկանիշին սպառնացող խոսքային ակտեր, խոսքային մարտավարություն, հանդիմանություն արտահայտող խոսքային ակտ, քննադատման պերլոկուտիվ ազդեցությունAbstract
Սույն հոդվածի նպատակն է քննության առնել քննադատական վերաբերմունքի դրսևորման առանձնահատկությունները միջանձնյա խոսքում: Վերջին շրջանում գործաբանական լեզվաբանության դիտանկյունից ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել խոսող անհատը՝ իր սոցիալ-հոգեբանական դրսևորումներով հանդերձ: Այսինքն՝ խոսքային գործունեությունը չի անջատվում անհատի հասարակական այլ գործունեություններից և դիտվում է դրա մաս: Ըստ այդմ կապակցված խոսքի՝ դիսկուրսի վերլուծությունը անհրաժեշտաբար ենթադրում է խոսքային իրադրության լայն ընդգրկում, այսինքն՝ հարատեքստի առկայություն, որտեղ կարևոր դեր են խաղում նաև խոսընկերների նախորդ հաղորդակցական կենսափորձը, խոսընթացի սոցիալ-հոգեբանական նախադրյալները: Քննելով քննադատական խոսքի սոցիալ-հոգեբանական նախադրյալները՝ հարկ է նշել, նաև մեկ այլ կարևոր գործոն՝ լեզվական քաղաքավարության նորմերի պահպանումը: Քաղաքավար խոսքը բնութագրելիս անհրաժեշտ է նախ հաշվի առնել դրա՝ խոսընթացը կառավարելու գործառույթի կարևորությունը: Քննադատական վերաբերմունքի սոցիալ-հոգեբանական նախադրյալներն անմիջապես առնչվում են հասարակական նորմի և միջանձնյա հարաբերությունների՝ քաղաքավարության համընդհանուր սկզբունքների պահպանմանը: Դրանք ոտնահարելու դեպքում անհատի մոտ ձևավորվում է բացասական, տվյալ դեպքում՝ քննադատական վերաբերմունք, որն էլ արտահայտվում է խոսքում քննադատման պերլոկուտիվ ներազդեցությամբ:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Arpine MADOYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.