ԱՆԳԼԵՐԵՆԻ ՆՈՒՅՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Authors

  • Աստղիկ ՉՈՒԲԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Արթուր ՄԵՍՐՈՊՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2014/18.2.064

Keywords:

նույնաբանություն, հաղորդակցական ներակայում, համագործակցության սկզբունք, քանակի կարգախոս, հաղորդակցական իրադրություն

Abstract

Իմաստաբանական շարահյուսությունը, որը բխում է շարահյուսական կառույցների արտացոլական ունակության դրույթից, ենթադրում է, որ ցանկացած շարահյուսական կառույց նախ և առաջ կոչված է ներկայացնելու օբյեկտիվ իրականության մեջ առկա հարաբերությունների այս կամ այն տիպը: Մյուս կողմից, բնականաբար, այդ հարաբերությունների յուրաքանչյուր տիպ իր համապատասխան արտահայտությունն է գտնում որոշակի շարահյուսական կառույցում: Սույն հետազոտության բուն խնդիրը հանդիսացող նույնաբանություններն այս առումով բացառություն չեն կազմում: Հոդվածը նպատակ ունի լեզվական այս երևույթի նկատմամբ տարբեր մոտեցումների մեկնաբանմանը զուգահեռ վեր հանել նույնաբանական կառույցների հաղորդակցական-գործառական առանձնահատկությունները անգլերեն խոսքում, պարզաբանել խոսողի/գրողի կողմից դրանց կիրառման պատճառաբանվածությունը տվյալ հաղորդակցական իրադրությունում:

Downloads

Published

2023-01-05

Issue

Section

Լեզվաբանություն