ԼԵԶՎԱԿԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏՐԻՆ ԿԵՐԲՐԱ-ՕՐԵԿՅՈՆԻԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ

Authors

  • Արմինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.1.003

Keywords:

լեզու, սուբյեկտիվություն, վերաբերում, ասություն, ասույթ, ցուցաբառեր, արժևորող բառեր, եղանակավորող բառեր, բառույթ, սուբյեկտիվեմ

Abstract

Ժամանակակից լեզվաբանության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում ասության տեսությունը, որի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում լեզվական սուբյեկտիվությանը վերաբերող աշխատությունները: Դրանց շարքում իր ուրույն տեղն ունի Կատրին Կերբրա-Օրեկյոնիի «Ասություն. լեզվական սուբյեկտիվության մասին» աշխատությունը, որում հեղինակն արծարծում է ասությանը վերաբերող խնդիրներ, առաջարկում մի կառույց, որը հնարավորություն կտա վեր հանել խոսքի սուբյեկտիվ հատկանիշները: Աշխատությունում տեղ է գտել նաև բառապաշարի սուբյեկտիվության իմաստային դասակարգումը, որի միջոցով էլ Կերբրա-Օրեկյոնին օբյեկտիվ բառույթներին հակադրում է յուրահատուկ այսպես կոչված սուբյեկտիվեմներ պարունակող բառույթները, որոնք անմիջական կապ ունեն խոսողի անձնական արժեհամակարգի հետ: Ներկա հոդվածում ներկայացվում են լեզվական սուբյեկտիվության վերաբերյալ Կերբրա-Օրեկյոնիի հիմնական գաղափարները:

Downloads

Published

2022-03-10

Issue

Section

Լեզվաբանություն