ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

Authors

  • Աննա ՄԵԼՔՈՆՅԱՆ Երևանի պետական լեզվաբանական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.1.078

Keywords:

լրագրողական խոսույթ, տեղեկատվական դաշտ, հաղորդակցություն, հաղորդագրություն, մամուլ, թերթ, փաստեր, կանխենթադրույթ

Abstract

Սույն հոդվածի գերխնդիրն է նկարագրել լրագրողական խոսույթը խոսքի մշակույթի տեսանկյունից, նշանակում է նախ և առաջ հստակեցնել այդ խոսույթի հաջողության պայմանները, կիրառման արդյունավետությունը: «Արդյունավետության սանդղակում» ներկայացված են այնպիսի երևույթներ, որոնք առնչվում են թերթի տեղեկատվական դաշտի խնդիրների, խոսույթի սուբյեկտի ոլորտի և նորմատիվային կանոնակարգման հետ:

Լրագրության տեղեկատվության հիմքում փաստերի հաղորդումն է և նրանց մեկնաբանումը: Լրագրողական ասույթի կարևորագույն բնութագրիչը լրատվական դաշտի կարգն է, որն իր մեջ ընդգրկում է փաստերը և իրական աշխարհի տեղեկատվությունը:

Downloads

Published

2015-05-20

Issue

Section

Լեզվաբանություն