ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ-ԽՈՍՈՒՅԹԱՅԻՆ ՈՃԵՐԻ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Նարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.1.118

Keywords:

միջմշակութային հաղորդակցություն, լեզվամշակույթ, միջմշակութային անհամաչափություն, հաղորդակցական-խոսույթային ոճ

Abstract

Տարբեր սոցիալ-մշակութային համայնքների ներկայացուցիչների մտածելակերպի, վարքի, ընկալման, իրական և երևակայական անհամապատասխանությունները հաճախ հանգեցնում են՝ մեր ձևակերպմամբ, միջմշակութային-հաղորդակցական անհամաչափության: Վերջինս ներառում է ֆիզիոլոգիական, լեզվական, վարքային, հոգեբանական և մշակութային անհամապատասխանությունները, ֆրեյմերի, հասկացույթների և այլ լեզվամտային կառույցների տարբերությունները, որոնք օգտագործվում են որոշակի իրավիճակի նկարագրման համար՝ տվյալ լեզվից անկախ:
Կոնկրետ լեզվամշակույթների հաղորդակցական-խոսույթային ոճերի ուսումնասիրությունը, որը ձևավորում է խոսքային և ոչ խոսքային հաղորդակցության ազգային ոճը և պատճառ է հանդիսանում միջմշակութային-հաղորդակցական անհամաչափության, չափազանց կարևոր է և արդիական: Այս ուղղությամμ կատարվող ուսումնասիրությունները ոչ միայն կհարստացնեն միջմշակութային հաղորդակցության հետազոտական բազան, այլև կօգնեն գտնել միջմշակութային խոչընդոտները հաղթահարելու ուղիներ:

Published

2022-03-10

Issue

Section

Լեզվաբանություն