ԻՐԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՎԱԳ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Authors

  • Կարո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Հուսեին ԱՍԼԱՆԱԲԱԴԻ «Ազադ» իսլամական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.1.133

Keywords:

դասագրքեր բարձր դասարանների համար, միջմշակութային հաղորդակցություն, մեթոդներ և հնարներ, ուսուցման սկզբունքները և բովանդակությունը

Abstract

Հոդվածը նվիրված է դասագրքերի վերլուծությանն ու գնահատմանը ըստ բովանդակության, կառուցվածքի, վարժությունների համակարգի, ուսումնական նյութերի հետ աշխատելու հնարների: Հոդվածում դիտարկվում է նաև այդ դասագրքերի համապատասխանությունը ժամանակակից պահանջներին՝ որպես օտար լեզվի ուսուցման միջոց: Քննադատորեն նշվում է այն փաստը, որ դասագրքերը չեն անդրադառնում միջմշակութային հաղորդակցությանը, չկան երկու մշակույթների համեմատության վրա հիմնված վարժություններ, փաստավավերական տեքստեր: Վարժությունները հստակ տարբերակված չեն կատարման տեսանկյունից, ինչպես նաև չեն ապահովում բավարար թեմատիկ աշխատանք դասերի բառապաշարի հետ:
Հոդվածում ներկայացված են սովորողների շրջանում անցկացված հարցումների վերլուծության արդյունքները` ուսումնական նյութի ընտրության և այդ նյութի հիման վրա ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդ է տրվում ուսումնական գործընթացը կառուցել հաղորդակցական մոտեցման հիման վրա:

Downloads

Published

2022-03-10

Issue

Section

Մեթոդիկա