ԱՆԳԼԵՐԵՆԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2015.19.1.168Keywords:
քերականական միավոր, տիպաբանական լեզվաբանություն, բնականության վարկած, տոպոլոգիական կաղապար, սերումնային քերականություն, փոխակերպական մեթոդ, ճանաչողական վերլուծություն, անվանական դարձված, ձևաբանական կառուցվածքAbstract
Սույն հոդվածում քննարկվում են անգլերենի նվազագույն քերականական կազմությունների ուսուցման խնդիրները` լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և տիպաբանական լեզվաբանության դրույթների հիման վրա: Ընդ որում այստեղ հեղինակը ելնում է գոյություն ունեցող այն կանխավարկածից, որ լեզուների ուսուցման ռազմավարությունը ինչպես տվյալ լեզուն կրողների վաղ փուլում և այն որպես օտար լեզու ուսումնասիրող մեծահասակների խմբերում նույնն է: Այդպիսով վերլուծության են ենթարկվում անգլերենի նվազագույն քերականական կառույցների կազմավորման տիպաբանական կաղապարները լեզվական տարբեր խմբերում և սահմանվում են ուսուցման գործընթացում դրանց գործադրման սկզբունքները: Միևնույն ժամանակ հեղինակի կողմից բացահայտվում են ուսումնասիրվող կազմությունների առանձնահատկությունները անգլերենում և հայերենում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Ալիսա ՄԱՆՈՒԿՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.