ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԹԵՄԱՅԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ Կ. ՎՈՆԵԳՈՒՏԻ «ՍՊԱՆԴԱՆՈՑ ՀԱՄԱՐ ՀԻՆԳ ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔԸ» ՎԵՊՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2015.19.1.208Keywords:
պատերազմ, պատերազմական գործողությունների պատկերման մոտեցում, մեկ այլ պատկերացում պատերազմի մասին, գաղափարի հեգնական արտացոլում, պատերազմական իրողություն, աբսուրդի աշխարհAbstract
Սույն հոդվածը նվիրված է պատերազմական թեմայի մատուցման յուրահատկությանը Կ. Վոնեգուտի «Սպանդանոց համար հինգ…» վեպում: Պատերազմական իրադարձությունների նկարագրությունը երկրորդական է տոտալիտար ուսմունքի ներքո մարդու անհատականության ոչնչացման նկատմամբ: Կ. Վոնեգուտի և իր ժամանակակիցների համար աշխարհը աբսուրդ է և գտնվում է մարդկային «ես»-ից դուրս, և այս վեպը այդ գաղափարի հեգնական արտացոլումն է: Հեղինակը կարծում է, որ անհնար է ստեղծել պատերազմի համապարփակ պատկեր, քանի որ դա հավասար է տրամաբանության որոնմանը աբսուրդի աշխարհում: Փաստորեն, այս վեպում հեղինակը փորձում է բացատրել ընթերցողին, թե ինչու հնարավոր չէ գրել վեպ պատերազմի մասին: Կ. Վոնեգուտը վստահ է, որ պատերազմը անկարող է վերականգնել արդարությունը, քանզի այն գոյություն չի ունեցել ի սկզբանե:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Աննա ՊԱՊՈՅԱՆ, Իրինա ԲՈՒՌՆԱԶՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.