ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵԶՐԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵԶՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՒԳԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Authors

  • Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  • Լուսինե ԹՈՎՄԱՍՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.018

Keywords:

հայերեն համակարգչային եզրաբանություն, համակարգչային եզրերի իմաստային և կառուցվածքային վերլուծություն, բառակազմություն, արևմտահայերեն եզրեր, բառակապակցություն, բառերի վերաիմաստավորում, փոխառություն

Abstract

Համակարգչային տեխնոլոգիաների կտրուկ աճը, համակարգչային ծառայությունների շրջանակների ընդլայնումը և տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը ուղեկցվում են այդ ոլորտի եզրաբանական բառաֆոնդը թարգմանաբար ներկայացնելու հրատապ անհրաժեշտությամբ: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել համակարգչային եզրերի հայերեն համարժեքների ստեղծումը և զուգաձևությունները: Ուսումնասիրվել են հայերեն համակարգչային եզրաբանության համալրման աղբյուրները, համակարգչային եզրերի բառարանների տվյալները, որոնք զուգադրվել են մեր կողմից ընտրված 57 եզրերի հայերեն համարժեքների հետ, վեր են հանվել զուգաձևությունները, որոշվել են դրանց առաջացման և բազմազանության հիմնախնդիրները և մշակվել են հիմնադրույթներ զուգաձևությունների վերացման համար:

Downloads

Published

2022-02-01

Issue

Section

Լեզվաբանություն