ՏԱԲՈՒ ԲԱՌԵՐԸ ՈՐՊԵՍ ՀՈՒԶԱՍԱՍՏԿԱԿԱՆ ԲԱՌԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ-ԴԱՇՏ

Authors

  • Ելենա ԵՐԶՆԿՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Լենա ՂԱԶԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.030

Keywords:

գնահատողականություն, հուզագնահատողական ընկալում, ուժգնացում, աղբյուր-դաշտեր, տաբու բառեր, քերականացում, հուզասաստկական բառեր

Abstract

Սույն հոդվածում քննվում են ուժգնացնող բառերի առաջացման աղբյուր դաշտերից մեկի՝ տաբու բառերի իմաստային ու գործաբանական առանձնահատկությունները քերականացման լույսի ներքո: Գնահատողական ասույթներում արտահայտված դատողությունները շեշտելու համար խոսողն աշխատում է գործածել հնարավորինս արտահայտիչ ու վառ գունավորում ունեցող ուժգնացնող բառեր: Տաբու բառերը պատկանում են ուժգնացնող բառերի հենց այս խմբին՝ բնութագրվելով արտահայտչականությամբ ու հուզականությամբ, ինչը պայմանավորված է նրանով, որ տաբու բառերի իմաստային կառուցվածքում դեռևս պահպանվում են իրենց հիմնական իմաստի որոշ բաղադրիչներ:

Downloads

Published

2022-02-01

Issue

Section

Լեզվաբանություն