ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Authors

  • Մառա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Սուսաննա ՔՈՉԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2015.19.2.170

Keywords:

օտար լեզու, անգլերեն, ռուսերեն, մասնագիտական լեզու, լեզվի ուսուցման հաղորդակցական մեթոդ, թույլ և ուժեղ հաղորդակցական մոտեցումներ, հաղորդակցական իրազեկություն, ուսուցողական և աուտենտիկ նյութեր ու առաջադրանքներ

Abstract

Հայաստանում մասնագիտական կրթության առաջնահերթություններից է անգլերենի և ռուսերենի իմացությունը: Օտար լեզուների` որպես մասնագիտական լեզվի դասավանդման մեջ առավել արդյունավետ է հաղորդակցական մեթոդը, որի հիմքում ընկած է գործառական մոտեցումը: Լեզվի հաղորդակցական դասավանդումը, որն ուղղված է ուսանողի լեզվահաղորդակցական հմտությունների ձեռքբերմանը, միաժամանակ խթանում է նրա ընդհանուր մասնագիտական հաղորդակցական իրազեկությունը: Նշված խնդիրների արդյունավետ լուծմանն են ուղղված ինչպես ուսումնական նյութի ընտրությունը, այնպես էլ դասընթացի կառուցվածքն ընդհանրապես:

Published

2022-02-24

Issue

Section

Մեթոդիկա