ԽՈՍՔԱՅԻՆ ՍԻՆԵՍԹԵԶԻԱՆ ՉԱՓԱԾՈ ԽՈՍՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.019Keywords:
սինեսթեզիա, հնչյունային խորհրդանշայնություն, բաղաձայնույթ, ռիթմ, հանգ, բնաձայնություն, անհատական ոճAbstract
Վերջին տասնամյակներում հնչյունային խորհրդանշայնությունը լեզվաբանության և մասնավորապես հնչունաբանական ոճագիտության արդիական ոլորտներից մեկն է: Բազմաթիվ կարծիքներ կան հնչյունների կրկնությունից առաջացացած խորհրդանշանային պատկերների վերաբերյալ: Որոշ գիտնականների համաձայն` հնչյունային խորհրդանշայնությունը հիմնված է մի զգացմունքից մյուսի դրափոխության, այն է` սինեսթեզիայի վրա: Այնուամենայնիվ ընդհանուր կարծիք չկա սինեսթեզիայի մեխանիզմի բնույթի վերաբերյալ: Դա բացատրվում է նրանով, որ սինեսթեզիան տարբեր գիտակարգերի` հոգեբանության, բարոյագիտության, գրականագիտության, լեզվաբանության, մարդաբանության, իմաստաբանության ուսումնասիրության առարկան է:
Խոսքի միջոցով արտահայտվող սինեսթեզիան առնչվում է այնպիսի բարդ միավորների հետ, ինչպիսիք են հնչույթը, բաղաձայնույթը, ռիթմը, հանգը, բնաձայնությունը, որոնք իմաստային հսկայական համակարգում գործում են որպես նշաններ: Հոդվածում դիտարկվում են խոսքի միջոցով արտահայտվող սինեսթեզիայի առանձնահատկությունները գեղարվեստական տեքստում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 creativecommons.org
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.