ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.081Keywords:
համեմատություն, միջգիտակարգային ուսումնասիրություն, բանադարձում, դարձույթ, պատկերավոր արտահայտչամիջոց, արտալեզվական աշխարհ, ասույթի առկայացում, ճանաչողական գործառույթ, ոճական հնարքAbstract
Սույն հոդվածում քննության է առնվում համեմատությունը որպես տարբեր գիտակարգերի կողմից ուսումնասիրվող առարկա: Համեմատության միջգիտակարգային բնույթը պայմանավորված է նրանով, որ այն օբյեկտիվ իրականության ճանաչման գործընթացի հիմնարար բաղադրիչներից է: Լինելով լեզվի պատկերավոր արտահայտչամիջոց` այն արտացոլում է արտալեզվական աշխարհի իրերի նմանության և տարբերության խնդիրը` տեղակայվելով օբյեկտիվ իրականության, մտածողության, տրամաբանության, լեզվի հարաբերակցության հարացույցում: Փորձ է արվում ներկայացնել տարբեր գիտակարգերի` լեզվաբանության, գրականագիտության, փիլիսոփայության, հոգեբանության անդրադարձները համեմատությանը, ինչպես նաև համեմատության դերը դարձույթ/բանադարձում տարբերակման տիրույթում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.