«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒՅԹԻ ԱՌԿԱՅԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ Ջ. ՖԱՈՒԼԶԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՈՃՈՒՄ («Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» վեպի հիման վրա)

Authors

  • Անահիտ ՄԱԿԱՐՅԱՆ Երևանի պետական լեզվաբանական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.127

Keywords:

հեղինակային ոճ, զուգորդական-իմաստային դաշտ, հասկացույթ, պատկերավորման միջոցներ, հեղինակային դիպվածային բառեր, անհատական ազատություն, վիկտորյանական դարաշրջան

Abstract

Սույն հոդվածը նպատակ ունի ուսումնասիրել «ազատություն» հասկացույթի առկայացման միջոցները Ջ. Ֆաուլզի հեղինակային ոճում` «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» վեպի վերլուծության միջոցով: Վերոնշյալ ստեղծագործության լեզվաոճական քննությունը հնարավորություն է տալիս առանձնացնել պատկերավորման մի շարք միջոցներ, այլաբերություններ, հեղինակային դիպվածային բառեր` կապված «ազատություն» հասկացույթի հետ, որոնք նպաստում են հեղինակային ոճի առանձնահատկությունների վերհանմանը: Տվյալ ստեղծագործության մեջ Ֆաուլզը զարգացնում է «անհատական ազատության» գաղափարը` արտակա և ներակա լեզվական տարբեր միջոցներով պատկերելով «ազատության» յուրովի ընկալումն ու մեկնաբանումը:

Downloads

Published

2022-03-03

Issue

Section

Լեզվաբանություն