ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱՖԱՆՏԱՍՏԻԿ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.150Keywords:
գիտաֆանտաստիկա, փոփոխություն, փոփոխությունը տեսության մեջ, փոփոխությունը դիսկուրսում, գիտատեխնոլոգիական և սոցիալ-հասարակական փոփոխություն, հոգեբանական փոխակերպումAbstract
Փոփոխությունը ոչ միայն գիտաֆանտաստիկ դիսկուրսին բնորոշ և դրա եզակիությունը պայմանավորող համընդհանուր և ելակետային գաղափարախոսություն է, այլև ժանրի յուրօրինակությունն ապահովող կարևորագույն գործոն: Փոփոխությանն առնչվող դիտարկումներն արտահայտվում են ինչպես ժանրը սահմանող տեսական դրույթներում, այնպես էլ ուղղակիորեն արտացոլվում են դիսկուրսում՝ ստեղծագործության մեջ, հեղինակային ակնարկներում, հերոսների դատողություններում, երբեմն գիտականորեն, երբեմն էլ գեղարվեստորեն՝ ոճական արտահայտման հնարների և հուզարտահայտչական տարրերի հետ միախառնված: Հենց այս գաղափարի կենսունակությունն էլ քննարկվում է սույն հոդվածում՝ եզրակացնելու համար, որ փոփոխությունը ոչ միայն գիտաֆանտաստիկ դիսկուրսի գաղափարախոսական հիմքն է, այլև ժանրի ճանաչողական և գեղարվեստական գործառույթների իրացման կարևորագույն միջոց:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.