ԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԼՍԱՐԱՆՈՒՄ՝ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.270Keywords:
դերային խաղ, բանավոր խոսք, լսարանային գործունեություն, իրավիճակային մտածելակերպ, օգտակար բառապաշար, դասախոսի ուղղորդում, ստեղծագործականությունAbstract
Լեզվի դասավանդման հմտությունները, մոտեցումներն ու տեխնիկան անընդհատ փոփոխության են ենթարկվում, քանի որ լեզուն արտահայտում է գրեթե բոլոր փոփոխությունները, որոնք անընդհատ տեղի են ունենում մեր շուրջ: Փոխվում են ուսանողները, նրանց պահանջներն ու հնարավորությունները, ուստի և դասավանդողները պետք է հետևողականորեն հետամուտ լինեն քայլելու այդ փոփոխությանը համընթաց: Հոդվածն անդրադառնում է դերային խաղին որպես լսարանային ուսումնական գործընթացի մի կարևոր մասի, որը հսկայական ազդեցություն ունի ուսանողի բանավոր խոսքի զարգացման վրա, ինչպես նաև մի շարք այլ երևույթների (օրինակ` ինքնաարտահայտման, ազատ շփման հմտության զարգացման, նախաձեռնողականության և ստեղծագործականության զարգացում, որոշակի բարդույթների հաղթահարման), որոնք սերտորեն կապված են դերային խաղի հետ և ապահովում են ուսանողի աճը տարբեր հարթություններում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2016 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.