ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏԱԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Authors

  • Անահիտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Շիրակի պետական համալսարան
  • Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ Շիրակի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.122

Keywords:

բացարձակ և ոչ բացարձակ ժամանակաձևեր, տիպաբանական տարբերակիչ հատկանիշ, համահարաբերական ձևեր

Abstract

Սույն հոդվածի շրջանակներում փորձ է արվում սահմանել երկրորդական (ոչ բացարձակ) ժամանակաձևերի ընդհանուր և տարբերակիչ հատկանիշները մայրենիում և անգլերենում: Վերլուծությունը խարսխվում է լեզու-խոսք հակադրամիասնության վրա, զուգադրվող ժամանակաձևերի քննությունը կատարվում է խոսքում: Նման մոտեցումը հնարավոր է դարձնում դուրս բերել քննվող բայաձևերի բնութագրիչ հատկանիշները կենդանի խոսքում, որոշակի լեզվական համատեքստում: Տարբերակվում են բացարձակ և ոչ բացարձակ ժամանակաձևերը հայերենում և նրանց համահարաբերական ձևերը անգլերենում: Վերլուծության տրամաբանականությամբ քննության առարկա են դառնում նաև երկրորդական ժամանակաձևերի կաղապարումները և նրանց իմաստագործառական առանձնահատկությունները զուգադրվող լեզուներում:

Downloads

Published

2022-01-11

Issue

Section

Լեզվաբանություն