ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԵՎ ՈՉ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՆԵՐԻՄԱՍՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Authors

  • Նարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.1.135

Keywords:

երկխոսություն, համատեքստ, արտակա կառույց, կանխամտածված ներիմաստ, ոչ կանխամտածված ներիմաստ, խոսքային մտադրություն, լեզվական միջոցներ, վերանվանական հարաբերություններ

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում երկխոսության մեջ ներիմաստի դրսևորման երկու հիմնական ձևերի` կանխամտածված և ոչ կանխամտածված ներիմաստների տարբերակման լեզվական և խոսքային առանձնահատկությունները: Ուսումնասիրության հիմքում են խոսքային մտադրություններն ու խոսքում ոչ դիտավորյալ և պատահական ներակայվող իմաստները: Որպես ներիմաստի արտահայտման աղբյուր՝ անդրադարձ է կատարվում երկխոսության մասնակիցների համընդհանուր գիտելիքներին, վերանվանական հարաբերություններին և տվյալ հաղորդակցության համար հավելյալ, ոչ կարևոր կամ երկրորդական տեղեկատվությանը: Ոչ կանխամտածված ներիմաստը դիտարկվում է որպես լեզվական կանոններով պայմանավորված պատահականություն, իսկ կանխամտածված ներիմաստը՝ լեզվական միջոցների պլանավորված կիրառություն:

Downloads

Published

2017-05-15

Issue

Section

Լեզվաբանություն