ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՄՊԼԻԿԱՏՈՒՐԱ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՌԿԱՅԱՑՈՒՄԸ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.012Keywords:
գործաբանություն, իմպլիկատուրա, քաղաքավարության իմպլիկատուրա, համատեղ կառուցում, ենթադրություն, մտադրություն, կառուցողական կաղապարAbstract
Սույն հոդվածը նպատակ ունի պարզաբանել իմպլիկատուրա հասկացության, ինչպես նաև նրա մասնավոր դեպքի՝ քաղաքավարության իմպլիկատուրա հասկացության էությունը: Քաղաքավարության իմպլիկատուրայի ուսումնասիրությունը հիմնվում է Ռ. Արունդելի ‹‹Հաղորդակցության համագործակցային կառուցողական կաղապարի›› վրա, ըստ որի քաղաքավարության իմպլիկատուրան առաջանում է հաղորդակցվող մասնակիցների քաղաքավարի փոխազդեցության արդյունքում: Հոդվածը նպատակ ունի նաև լուսաբանել քաղաքավարության իմպլիկատուրայի դրսևորման օրինաչափությունները Օփրա Ուինֆրիի ոչ պաշտոնական հարցազրույցում Բարաք Օբամայի հետ: Հարցազրույցի հիման վրա կատարված վերլուծական աշխատանքը փաստում է քաղաքավարության իմպլիկատուրայի տեսակների դրսևորման բազմազանության մասին ինչպես Բարաք Օբամայի, այնպես էլ Օփրայի խոսքում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Varditer HAKOBYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.