ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԴԻԱԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.130Keywords:
տնտեսական իրադարձություն, ֆրեյմ-սցենար, ճանաչողական կաղապար, ֆրեյմային վերլուծություն, սլոթներ, հասկացութային դաշտի ձևավորումAbstract
Հոդվածը նվիրված է ԶԼՄ-ներում լուսաբանվող տնտեսական իրադարձություն հասկացույթի ճանաչողական կաղապարի մոդելավորմանը: Տնտեսական իրադարձությունը հարաշարժ իրողություն է, որն ընկալվում է ֆրեյմ–սցենարի միջոցով: Վերջինս պարունակում երկու տեսակի սլոթներ` միջուկային և պայմանական: Միջուկային` իրադարձության կատարման համար անհրաժեշտ սլոթներն են սուբյեկտը (գործողություն կատարողը), փոփոխությունը, վայրը, ժամանակը: Որպես պայմանական սլոթներ կարող են լինել տնտեսական իրադարձության օբյեկտը, պատճառը, հետևանքը, արժևորումը, կանխատեսումը և այլն: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, իրադարձության ամբողջական ընկալումն ապահովելու համար հաճախ անհրաժեշտ են ոչ միայն միջուկային, այլև որոշ պայմանական սլոթներ, որոնք այս կամ այն դեպքում ակտիվանում և առաջին պլան են մղվում՝ համապարփակ դարձնելով տվյալ իրադարձության հասկացութային դաշտի ձևավորումը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.