ԳՈՅԱԿԱՆԻ ԵՎ ԱԾԱԿԱՆԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԴԻԱ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ

Authors

  • Դոնարա ՂԱԶԱՐՅԱՆ Երևանի պետական լեզվաբանական համալսարան
  • Աննա ՄԵԼՔՈՆՅԱՆ Երևանի պետական լեզվաբանական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.138

Keywords:

մեդիա խոսույթ, սուբյեկտիվություն, հաղորդակցություն, համատեքստ, կանխենթադրույթ, արժեքաբանական իմաստ, ածական, գոյական

Abstract

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել խոսքի մասերի սուբյեկտիվության արտահայտման դրսևորումները մեդիա խոսույթում: Ամենատարբեր խոսքի մասեր՝ գոյականներ, ածականներ, բայեր, մակբայներ, կարող են արտահայտել սուբյեկտիվություն: Մեդիա հաղորդակցությունը ներառում է եղանակավորող և արժեքաբանական հարաբերություններ: Խոսույթի սուբյեկտիվությունը հիմնականում արտահայտվում է «հուզական» և «գնահատողական» վերաբերմունքի դրսևորման ժամանակ: «Հուզականություն» արտահայտող իմաստային միավորները առավել շատ են պարունակում արժեքաբանական նշանակություն, քան «գնահատողական» վերաբերմունք բառերը:

Downloads

Published

2017-10-16

Issue

Section

Լեզվաբանություն