ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ԼԵԶՎԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ

Authors

  • Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Էդուարդ ԶՈՀՐԱԲՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.213

Keywords:

լեզվաճանաչողական մոտեցում, բանասեր և միջմշակութային հաղորդակցման ոլորտի ուսանողներ, Հայոց ցեղասպանություն, լեզվի գիտական ուսումնասիրություն

Abstract

Հոդվածի նպատակն է երիտասարդ դասավանդողներին ուղղորդել` բանասեր, լրագրող, լեզվաբան-մշակութաբան, պատմաբան և այլ ուսանողների հետ Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր և փաստաթղթեր ուսումնասիրելիս: Ուսուցումն ու քննարկումները դառնում են առավել արդյունավետ, երբ նյութի մատուցման մեթոդաբանությունը զուգորդվում է լեզվաճանաչողական մոտեցմամբ: Դրա արդյունքում կարևորվում է արտալեզվական հիմքի ճիշտ ներկայացումը անհրաժեշտ հատկանվան ընտրությամբ` Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ թե Օսմանյան Կայսրությունում, այլ Հայաստանում, հայի բնօրրանում, որի հետևանքով հայը ենթարկվել է հայրենազրկման: Կարևորվում է նաև այն, որ 1915 Հայոց ցեղասպանությունն իրագործվել է պետականորեն` թուրքական կառավարության անմիջական որոշմամբ և վերահսկողությամբ` հայ գենը և հայ ժողովրդին բնաջնջելու միտումով: Հետևաբար, էական է այդ թեման քննարկելիս «զանգվածային սպանություններ» հոմանշային շարքից կատարել գիտաբառի ճիշտ ընտրություն` ‘genocide’ (ցեղասպանություն) և ‘democide’ - (պետական իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանություն` առաջարկված Ռումմելի կողմից) գիտաբառերի ընտրությամբ` շեշտելով 1915 թ. տեղի ունեցած ցեղասպանության բուն էությունն ու նպատակները:

Downloads

Published

2017-10-16

Issue

Section

Մեթոդիկա