ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ «ԱՅՍԲԵՐԳԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»

Authors

  • Ռուզան ՂԱԶԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.262

Keywords:

Էռնեստ Հեմինգուեյ, ամերիկյան գրականություն, «այսբերգի տեսություն», «բացթողումների տեսություն», «կորուսյալ սերունդ», պատերազմ, գաղափարախոսություն, վավերականություն, ստեղծագործական մոտեցում

Abstract

Հոդվածը նվիրված է ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործական ինքնատիպ հնարանքի՝ «այսբերգի տեսության» քննությանը։ Եզրակացվում է, որ արձակագրի հղացած այս տեսությունը, որն ընդունված է անվանել նաև «բացթողումների տեսություն», հնարավորություն է ընձեռում գրողին արտահայտչամիջոցների նվազագույն և դիպուկ կիրառմամբ ընթերցողին փոխանցելու սեփական գաղափարները։ Այս տեսությունն ուշագրավ է նաև հեղինակի ոճային վարպետության առումով․ գրողը պետք է տիրապետի հնարավորինս մեծաքանակ գիտելիքների, որպեսզի ընթերցողին փոխանցի այդ ամենի սոսկ փոքր ու էական մասը և հնարավորություն ընձեռի վերջինիս լրացնել չարտահայտված մտքերը։

Downloads

Published

2017-10-16

Issue

Section

Գրականագիտություն