ՕՐՈՒԵԼՅԱՆ «ԵՐԿՄԻՏՔԸ» ԵՎ «ՆՈՐԽՈՍՔԸ» ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱՇԱՀԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.086Keywords:
Օրուել, 1984, Երկմիտք, Նորխոսք, քաղաքական մտաշահարկում, լեզվական մտաշահարկում, քաղաքական խոսույթ, քաղաքական հեգնանքAbstract
Հոդվածում ներկայացվում է Ջ. Օրուելի «1984» վեպում տեղ գտած Երկմտքի և Նորխոսքի՝ որպես քաղաքական մտաշահարկման հզոր խոսույթային և լեզվական գործիքների լեզվաբանական վերլուծությունը։ Աշխատանքը նախ դիտարկում է լեզուն՝ որպես քաղաքական մտաշահարկման ամենահզոր և ամենաարդյունավետ միջոց։ Այնուհետև ուսումնասիրվում է Երկմիտքը՝ որպես լեզվական մտաշահարկման տարատեսակ՝ ներկայացված ճանաչողական աններդաշնակության հետ հակադրության միջոցով։ Այս հիմքի վրա այնուհետև պարզաբանվում են դրա ամենատարբեր հոգեբանական, մտային և հասարակական-քաղաքական առանձնահատկությունները։ Հոդվածում այնուհետև վերլուծվում է Նորխոսքը՝ որպես քաղաքական մտաշահարկման առավել արդյունավետ մտաճանաչողական գործիք։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.