ՄԻՋՏԵՔՍՏԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԻՋՏԵՔՍՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՄԻՋՈՑ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.143Keywords:
ներտեքստային և արտատեքստային փաստացի տեղեկատվություն, ներտեքստային և արտատեքստային հայեցակարգային տեղեկատվություն, միջտեքստայնություն, բաց տեքստ, բաց խոսույթAbstract
Հոդվածում քննության է առնվել հայեցակարգային տեղեկատվության կարգը, նրա դերը ներտեքստային և արտատեքստային փաստացի տեղեկատվության հայեցակարգման գործընթացում: Այն դիտարկվում է որպես հաղորդակցման կարգի դրսեվորման միջոց, որի արդյունքում տեքստի հասցեատիրոջ վրա դրվում է թե՛ ներտեքստային և թե՛ արտատեքստային տեղեկատվության մեկնության գործառույթը: Միևնույն ժամանակ այն դիտարկվում է որպես միջտեքստայնության կարգի ձևավորման միջոց: Վերլուծության ենթարկված պատմվացքներում միջտեքստայնության կարգը իրականացվում է թե՛ ներ- և արտատեքստային տեղեկատվության և թե՛ ներտեքստային լեզվական միջոցների մակարդակում:
Downloads
Published
2018-11-12
Issue
Section
Լեզվաբանություն
License
Copyright (c) 2018 Author(s)
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.