ՑՈՒՑԱՅՆԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ

Authors

  • Ելենա ԵՐԶՆԿՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.013

Keywords:

ցուցայնություն, ցուցայնական բայեր, գործաիմաստաբանական գործառույթ, զգացմունքային-գնահատողական իմաստ, դարձվածք/ իդիոմ, փոխաբերականացում, փոխաբերական ընդլայնում

Abstract

Սույն հոդվածը փորձ է բացահայտելու ցուցայնական բայերի փոխաբերական իմաստների զարգացման մեխանիզմները՝ ճանաչողական մոտեցման համաձայն՝ հիմնված լեզվական տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ իմաստագործառական և գործաբանական տեսանկյուններից: Ցույց է տրվում, թե ինչպես են շարժում արտահայտող բայերը փոխաբերականացման ընթացքում զարգացնում զգացմունքային-գնահատողական իմաստ՝ այդպիսով իրացնելով ցուցայնության իմաստագործաբանական գործառույթը: Հետազոտությունը կատարված է մարդակենտրոն մոտեցման լույսի ներքո, համաձայն որի՝ լեզուն դիտարկվում է ոչ թե որպես վերացական համակարգ, այլ որպես հենք անհատի հաղորդակցական և ճանաչողական գործունեության համար:

Downloads

Published

2021-12-14

Issue

Section

Լեզվաբանություն