ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԻՄԱՍՏԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Authors

  • Լորետա ԲԱԶԻԿՅԱՆ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.2.033

Keywords:

գործառական անդրադարձություն, բառային տեսակ, «ձևաբանական» անդրադարձներ, վերլուծական տեսակ, «դերանվանական» անդրադարձներ, «արժույթ նվազեցնող» կառույցներ, բուն անդրադարձ բայեր, անդրադարձ դերանուններ

Abstract

Սույն գիտական հետազոտության մեջ քննության են առնվում անգլերենի և հայերենի անդրադարձ կառույցները: Կառուցվածքային և իմաստային վերլուծությունների միջոցով վեր են հանվում այն ընդհանրություններն ու տարբերությունները, որոնք առկա են անգլերենի վերոնշյալ կառույցների և դրանց հայերեն համարժեքների միջև: Կառուցվածքային տեսակետից անգլերենում տարանջատում են բառային և վերլուծական տեսակները: Իմաստային տեսանկյունից հայերենում տարբերակում են «ներքին» և «արտաքին» անդրադարձները, որոնք տարբեր քերականական կառույցներով են հանդես գալիս անգլերենում: Եվ անգլերենում և հայերենում անդրադարձությունը արտահայտված է մի խումբ բայերով՝ բուն անդրադարձներով, որոնք իմաստային առումով նման են, իսկ կառուցվածքով՝ տարբեր: Իմաստային վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ, ի տարբերություն հայերենի, անգլերենի վերլուծական տեսակը, արտահայտված անցողական բայով և անդրադարձ դերանունով, ցուցաբերում է ավելի զանազան և բազմաբնույթ իմաստներ:

Downloads

Published

2021-12-14

Issue

Section

Լեզվաբանություն